Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ-ն սկսեց ջինսից

ԵՄ-ն սկսեց ջինսից
22.06.2018 | 11:46

Եվրահանձնաժողովը հայտարարեց ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին` ի պատասխան պողպատի ու ալյումինի արտահանման մաքսատուրքերի բարձրացման: Մաքսատուրքերը առաջին հերթին վերաբերում են երկաթյա ու պողպատե ապրանքներին, հետո նաև սպառման առարկաներին` սիգարետներին, հագուստին ու կոշիկին: ԵՄ-ի հրապարակած ցանկում են ջինսերը, մոտոցիկլետները և բուրբոնը: Նոր մաքսատուրքերը կգործեն հունիսի 22-ից: ԵՄ առևտրի հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմն ասաց, որ «չէր ցանկանա այդ դիրքում հայտնվել»:

«Պողպատի ու ալյումինի արտահանման վրա մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի միակողմանի ու չարդարացված որոշումը մեզ ընտրություն չթողեց»` տրտնջաց նա: ԵՄ-ի հաշվարկով` ԱՄՆ արտադրանքի վրա մաքսատուրքերից լրացուցիչ եկամուտը կփոխհատուցի ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի վնասները, բայց չի գերազանցի: Պողպատի, ալյումինի և համաձուլվածքից ապրանքների բարձրացված մաքսատուրքերը (հավելումը` 10 %- 50 %) ԵՄ-ին կբերի մոտ 1,6 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ: Ցուցակը կազմվել է 2018-ի մարտին Բրյուսելում, երբ Թրամփն առաջին անգամ առաջարկեց բարձրացնել պողպատի (25 %) և ալյումինի (10 %) ներկրման մաքսատուրքերը: Թրամփը իր որոշումը բացատեց ազգային անվտանգության նկատառումներով: ԱՄՆ առևտրի նախարար ՈՒիլբոր Ռոսը հայտարարեց Թրամփի վարչակազմի որոշման մասին Փարիզում, որտեղ բանակցում էր ԵՄ ղեկավարների հետ: Նրանք հույս ունեին, որ նոր մաքսատուրքերը չեն մտցվի: Ռոսի խոսքով` համաշխարհային շուկայում պողպատի ու ալյումինի առատությունը, որ հետևանք է այդ մետաղների Չինաստանում գերարտադրության, սնանկացմամբ է սպառնում ամերիկյան արտադրողներին, որ կենսականորեն կարևոր են ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:

Որոշումը քննադատեցին Եվրոպայի ղեկավարները և Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն: Վաշինգտոնը հետաձգեց նոր մաքսատուրքերի սահմանումը ԵՄ-ից, Մեքսիկայից ու Կանադայից ներկրվող մետաղների վրա մինչև հունիսի 1-ը: Բայց բանակցությունները այդպես էլ չավարտվեցին: Սպիտակ տան որոշումը անդրադառնում է և Ռուսաստանի շահերի վրա: ԱՄՆ-ը ներմուծում է 2017-ի տվյալներով` ռուսական պողպատի 3 %-ը և ալյումինի 30 %-ը: Հունիսի 19-ին տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարեց ամերիկյան ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին` փոխհատուցելու նպատակով ԱՄՆ նոր մաքսատուրքերից առաջացող վնասը: ԱՄՆ արտադրանքի վրա մաքսատուրքերից ստացվելքի գումարը 500 միլիոն դոլար է հաշվարկված:
BBC


Հ.Գ. Առևտրական պատերազմը, որի մասին երկար ժամանակ խոսում էին եվրոպացիները, սկսվեց: Պատահական չէ, որ ԵՄ-ում արդեն մտածում են սեփական անվտանգության համակարգ ունենալու մասին: Եվրոպայի առևտրական պատերազմին միացել է նաև Չինաստանը, որ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա, իսկ դա զգալի հարված է Վաշինգտոնին, եթե հաշվի առնենք չինական սպառման շուկայի մասշտաբները: Հուլիսին Թրամփը եվրոպական տուրնե ունի` ՆԱՏՕ-ի սամմիթին մասնակցելու ու Մեծ Բրիտանիա այցի, նաև Պուտինին Վիեննայում հանդիպելու ծրագրով: Անդրադարձ կլինի՞ առևտրական պատերազմը դադարեցնելուն: Թերևս դեռ վաղ է: Ժամանակ է պետք հետևանքները գնահատելու ու նոր քաղաքականության արդյունքներն ու հետևանքները ամփոփելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ