Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մբապեն՝ 7 համարով

Մբապեն՝ 7 համարով
24.07.2018 | 12:51

Նոր մրցաշրջանում Կիլան Մբապեն 29 համարի մարզաշապիկը «Պարի Սեն Ժերմենում» կփոխարինի յոթ համարի մարզաշապիկով: Նախորդ տարիներին փարիզյան ակումբում այն պատկանել է բրազիլացի Լուկաս Մոուրեին, որն այս տարվա հունվարին տեղափոխվել է անգլիական «Տոտենհեմ»: Այնպես որ յոթ համարի մարզաշապիկը «Պարի Սեն Ժերմենի» կյանքում առանձնապես երևելի հետագիծ չունի, ինչպես ասենք Մադրիդի «Ռեալում» է: Ինչ վերաբերում է Մբապեի 29 համարին, դա կապվում է նրա եղբոր հետ, որը ծնվել է ամսի 29-ին:


Հիշեցնենք, որ աշխարհի այս վերջին առաջնությունում Մբապեն լավագույն կողմերով է իրեն դրսևորել: Նա ոչ միայն առանձնացել է խփած գոլերով (յոթ խաղում՝ չորս գոլ), այլև ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, էլ չենք խոսում աշխարհի չեմպիոն դառնալու մասին: Անցած մրցաշրջանում նա «Պարի Սեն Ժերմենի» կազմում դարձել է 13 գոլի հեղինակ, ութ անգամ աչքի ընկել գոլային փոխանցումներով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ