Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունում Սիրիայի հյուսիսային նահանգում տեղաայված ջիհադականները սկսել են նահանջել ու հեռանալ տեղանքից:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ զինյալներիզինաթափումն ու հետ քայլ անելու գործընթացը կարող է նույնիսկ մի քանի օր տևել:
Ըստ աղբյուրի՝ ջիհադական ծայրահեղական խմբավորումների գրոհայինների հետ քաշվելու շարժը սկսվել է նախօրեին՝ վաղ առավոտյան՝ իրենց հետ նայելով նաև ծանր տեխնիկան:
Նշենք, որ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին ՌԴ ու Թուրքիայի նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս սեպտեմբերին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ