Ռուսատանի Դաշնության և Ամերիկայի Միացյալի Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն առաջնահերթություն պահանջող որոշ հարցերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Իհարկե, քննարկելու բազմաթիվ հարցեր կան, բայց առաջնորդները նախևառաջ կքննարկեն հրատապ խնդիրները»,- ասել է նա:
Նկատենք, որ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՌԴ և ԱՄՆ նոյեմբերի 11-ին Փարիզում ընդամենը թեթև շփում են ունենալու: Իսկ Թրափն էլ ավելի վաղ հայտնել էր, որ վստահ չէ, թե Փարիզում Պուտինի հետ կարող է քննարկում ունենալ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ