Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Կամ միասին ենք, կամ էլ հեռացեք»

«Կամ միասին ենք, կամ էլ հեռացեք»
09.11.2018 | 03:11

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն սպառնացել է ստեղծվելիք եվրոպական ակումբային սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստներին Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցության արգելումով: «Կամ միասին ենք, կամ էլ հեռացեք: Այս թեզը ներառում է ամեն ինչ: Սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է AP-ն:


Ոչ պաշտոնական տվյալներով, Եվրոպայի 16 առաջատար ակումբները մտադիր են 2021 թվականին դուրս գալ ՈՒԵՖԱ-ից և ստեղծել անկախ մրցաշար: «Մանչեստր Յունայթեդը», «Մանչեստր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Ռեալը», «Բարսելոնը», «Յուվենտուսը», «Միլանը», ՊՍԺ-ն և «Բավարիան» կլինեն սուպերլիգայի հիմնադիրները և այնտեղ երաշխավորված տեղ կունենան առաջիկա 20 տարում: «Ինտերը», «Ռոման», «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան» և «Մարսելը» կլինեն հյուրի կարգավիճակում: Սուպերլիգան կունենա խմբային փուլ և փլեյ-օֆ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ