«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ուկրաինայում գտել են Դոնբասի հարցի խաղաղ լուծման բանաձևը

Ուկրաինայում գտել են Դոնբասի հարցի խաղաղ լուծման բանաձևը
12.11.2018 | 17:34

Ուկրաինական իշխանությունները կարող են խաղաղ ճանապարհով լուծել Դոնբասի հարցը, եթե այդ շրջանին հատուկ կարգավիճակ տան: «112.UA» լրատվականին տված հարցարզույցում ասել է «Ուկրաինական ընտրություն» հասարակական շարժման առաջնորդ, «Հանուն կյանքի» ընդդիմադիր կուսակցության նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը:
Վերջինիս համոզմամբ՝ Դոնեցկի հարցի ուժային լուծումն անկարելի է, քանի որ այն կարող է ողբերագական ավարտ ունենալ ամբողջ Ուկրաինայի համար:


«Նախագծով նախատեսվում է, որ Մինսկում ձեռք բերված համաձայնութունները պետք է ի կատար ածվեն, կարգավիճակի փոփոխություն անել: Այդ հատուկ կարգավիճակը ես տեսնում եմ ինքնավարության, սեփական օրենսդիր ու գործադիր մարմիններն ունենալու մեջ, բայց ենթադրելի ինքնավարությունը պետք է գործի Ուկրաինայի կազմի մեջ»,- մանրամասնել է Մեդվեդչուկը:


Վերջինս ավելացրել է նաև, որ Դոնբասում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է համաներում իրականացնել, ինչպես նաև՝ լուծել շրջաններում ընտրություններ անցկացնելու հարցը:
«Դոնբասը պետք է Ուկրաինային վերադառնա, Ուկրաինայն՝ Դոնբասին, իսկ դրա համար ուկրաինական իշխանությունների կամքն է անհրաժեշտ: Անհրաժեշտ է նաև, որ ուղիղ կապի մեջ լիեն Դոնեցկը, Լուգանսկն ու Մոսկվան»,- եզրափակել է բանախոսը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ