BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բերդի քաղաքապետը մարզպետին խոստացած քվեների քանակը չի ապահովել

Բերդի քաղաքապետը մարզպետին խոստացած քվեների քանակը չի ապահովել
21.12.2018 | 01:16

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը վերջին շրջանում հաճախ է երևում հասարակության մեջ, շփվում տեղացիների հետ, կիսում նրանց հոգսն ու հետաքրքրվում՝ ում ինչով կարող է օգնել: «Իրատեսի» հետ զրույցում քաղաքի բնակիչներից մեկը պատմեց, որ իշխանափոխությունից հետո վերջինս ամեն բան անում է տեղացիների մոտ բարի համբավ ձեռք բերելու համար: Բերդցիները, սակայն, Մանուչարյանին չեն ցանկանում տեսնել այդ պաշտոնում, անգամ Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցի ժամանակ պաստառներով դուրս էին եկել հրապարակ ու պահանջում էին դադարեցնել վերջինիս լիազորությունները: Փաշինյանը, սակայն, հանդարտեցրել էր ժողովրդին ու ասել, թե ամեն ինչից տեղյակ է, ու բոլոր հարցերն իրենց ժամանակին պատասխան կստանան:


«Ընտրությունների ժամանակ Մանուչարյանն աջակցել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Վահե Ղալումյանին: Նրանց հայրերը ընկերներ են, ու քաղաքապետը, չնայած ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին է, հին բարեկամությունը գետնով տալ չի կարողացել: Ասում են` մարզպետը նրան խոստացել է, որ եթե անհրաժեշտ թվով ձայն ապահովի, ապա քաղաքապետի գործերը լավ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ քաղաքապետն այդ օրերին տնետուն այցեր է կատարել ու հորդորել Ղալումյանին ձայն տալ, բայց մարզպետի համար ցանկալի ձայներ ապահովել այդպես էլ չի հաջողել: «Հիմա բոլորն սպասում են, թե ինչ կլինի. մի կողմից, ձայներ չեն եղել, մյուս կողմից, ժողովրդի պահանջն ու նոր իշխանությունների՝ հներից ազատվելու միտումը կա: Անգամ գազալցակայանի շինարարությունն է կանգնեցրել քաղաքապետը, դե, որդու համար կառուցվող հսկայական առանձնատան վրա աշխատող շինարարներն էլ արդեն տևական ժամանակ գործ չեն անում: Ակնհայտ է՝ սպասողական ու անհասկանալի իրավիճակում է»,- եզրափակեց Բերդի բնակիչը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ