ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Պետության հովանավորությունը վայելող կոռուպցիա կա»

«Պետության հովանավորությունը վայելող կոռուպցիա կա»
05.02.2019 | 07:24

«Իրատեսը» այս տարվա 2-րդ համարում «Ինքն էշ ըլլալով արժեքը գիտե, մենք` խելքներս գլուխներնիս, արժեքը չգիտե՞նք» վերտառությամբ նյութ էր հրապարակել` ներկայացնելով սիրիահայ գործարարին տնից զրկելու հարցը։ 2006-ին Ալբեր Մահշիկյանը Փ. Բուզանդի 13-21 հասցեներում կառուցվող բնակարանի համար շինարարական ընկերությանը վճարել էր 28 մլն 500 հազար դրամ, սակայն այսօր Մահշիկյան ընտանիքից պահանջում են ևս 75 հազար դոլար` պարտադրելով, փաստորեն, բնակարանը նորից գնել։ Խնդրի առնչությամբ խաբված գործարարի եղբայրը`Վահե Մահշիկյանը դիմել էր վարչապետի վերահսկողական ծառայության պետին, միաժամանակ տեղեկացնելով, որ իրենց «քցող» շինարարական ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։


Երեկ Վահե Մահշիկյանը մեզ տեղեկացրեց, որ իր դիմումի պատասխանը ստացել է Երևանի քաղաքապետարանից։ Մահշիկյանին ասել են, որ դա քաղաքապետարանի իրավասությունից դուրս է, և գործարարը շինարարարական ընկերության հետ պետք է իր խնդիրը կարգավորի։ Պատասխանը զայրացրել է գործարարին. «Սա պետությու՞ն է, թե՞ ոչ։ Ես ինչպե՞ս վստահեմ այս իշխանություններին, որ մի հարցի անգամ չեն կարող իրավական լուծում տալ»։ Մահշիկյանը մտադիր էր արաբ գործարարների բերել Հայաստան, սակայն հիմա հետ է կանգնել այդ մտքից, որովհետև Հայաստանում արդարադատության համակարգը չի գործում։ «Պետության հովանավորությունը վայելող կոռուպցիա կա։ Մեզ պետք են լուծումներ, ոչ թե խոստումներ։ Իմ գնած տունը նորից գնել են տալիս։ Քանի՞ անգամ Հայաստան գնամ-գամ, որ իշխանությունները բարեհաճեն իրավական լուծում տալ այս հարցին։ Բոլորն իրենց վրայից պատասխանատվությունը գցում են։ Հիասթափված եմ։ Այս անգամ պիտի գամ Հայաստան ու վարչապետից հարցնեմ` Հայաստանն իրավական պետությու՞ն է, թե՞ միջազգային կոռուպցիայի կենտրոն` պետության հովանավորության տակ»,- վրդովված եզրափակեց սիրիահայ գործարարը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ