Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ է լինելու ԻՊ-ի եվրոպացի զինյալների հետ, որ գերվել են Սիրիայում

Ի՞նչ է լինելու ԻՊ-ի եվրոպացի զինյալների հետ, որ գերվել են Սիրիայում
18.02.2019 | 08:17

Դոնալդ Թրամփը եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել հետ վերցնել ու դատի տալ ԻՊ-ի 800 անդամների, որ գերի են վերցվել Սիրիայում: «ԱՄՆ-ը խնդրում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպացի մյուս դաշնակիցներին հետ վերցնել ԻՊ-ի 800 զինյալների, որ գերի են վերցվել Սիրիայում ու դատի տալ: Խալիֆաթը ահա-ահա կկործանվի: Այլընտրանքն այնքան էլ լավը չէ` մենք ստիպված կլինենք նրանց բաց թողնել»` գրել է ԱՄՆ նախագահը Թվիթերում: «ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել` ինչպես այդ զինյալները կցրվեն Եվրոպայում, որտեղ, ինչպես սպասվում է, ուղևորվելու են»` հավելել է Թրամփը: Սիրիայի տարածքում բազմաթիվ օտարերկրացիներ կռվում են ԻՊ-ի կողմից, նրանցից շատերը եվրոպական պետությունների քաղաքացիներ են: Եվրոպայում ԻՊ-ին միացած քաղաքացիների վերադարձին միանշանակ չեն վերաբերվում: Հատկանշական է բրիտանուհի Շամիմա Բեգումի դեպքը, որ ԻՊ-ին է միացել 2015-ին, իսկ հիմա ուզում է տուն վերադառնալ: Պաշտոնյաները հայտարարում են, որ վերադառնալու դեպքում նա համարվելու է անվտանգության սպառնալիք: ԻՊ-ին անդամակցելու համար բրիտանական քաղաքացիությունից զրկելու նախադեպեր են եղել: 2018-ին քաղաքացիությունից զրկվել են Ալեքսանդա Կոտեյն ու Էլ Շեֆի Էլշեյխը, որ հայտնի են իբրև «ջիհադի բիթլեր»: Նրանք հայտնի են դարձել պատանդների սպանությունների քարոզչական դաժան տեսագրություններով: Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարել է, որ պատրաստ են ընդունել ու դատի տալ 100 ֆրանսիացի ջիհադականների: «Մենք արել ենք մեր ընտրությունը` գերադասում ենք վերահսկողությունը, այսինքն` նրանց Ֆրանսիա վերադարձը»` ասել է նախարարը:


Դոնալդ Թրամփի կոչը հնչեց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական զորամիավորումների` սիրիա-իրաքյան սահմանին ԻՊ-ի վերջին ապաստաններից մեկի վրա հարձակման համապատկերում: Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը ասաց, որ 24 ժամում կհայտարարվի ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին: Անցած 3 օրում Սպիտակ տունը ոչ մի նման հայտարարություն չի արել: Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարներից մեկը` Ջիա Ֆուրատը շաբաթ օը տեղեկացրեց, որ ԻՊ-ի զինյալները շրջափակվել են 700 քառակուսի մետր տարածքում Իրաքի սահմանին գտնվող Էլ Բահուզ քաղաքում: Նրա խոսքով` այնտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ կան և զինյալները նրանց կենդանի վահան են դարձնում:
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող ընդդիմադիրները հաղորդեցին, որ կատաղի մարտեր են մղում ԻՊ-ի վերջին հենարանի համար` Իրաքի սահմանի մոտ: Երկու տարի առաջ ԻՊ-ը վիթխարի տարածքներ էր վերահսկում Սիրիայում ու Իրաքում, հիմա ԻՊ-ի մնացորդները վերահսկում են միայն փոքր հատված Սիրիայի Դեր էլ Զոր նահանգում` Իրաքի սահմանի մոտ:

ВВС


Հ.Գ. ԻՊ-ը մեծ կորուստներ է կրել, բայց ՄԱԿ-ի տվյալներով` Իրաքում, Սիրիայում դեռ 14-18 000 զինյալներ կան, նրանցից 3000 արտասահմանցիներ են: ԻՊ-ը բազում հետևորդներ ունի Աֆղանստանում, Եգիպտոսում, Լիբիայում, Հարավ-Արևելյան Ասիայում ու Արևմտյան Աֆրիկայի երկրներում: Եվրոպացիները բարդ խնդրի առաջ են կանգնած` նրանք պիտի ընդունեն իրենց քաղաքացիներին ու դատեն հանցանքների համար, որ իրենց տարածքում չեն գործվել: Հետաքրքիր է` ինչու՞ Դոնալդ Թրամփը չի քննարկում գերիներին Դամասկոսին հանձնելու տարբերակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ