BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տաթևիկ Ռևազյանը լատինատառ հայերենով է նամակներ գրել

Տաթևիկ Ռևազյանը լատինատառ հայերենով է նամակներ գրել
02.04.2019 | 02:59

Հայերենի իմացությամբ տոգորված իշխանությունները, ըստ երևույթին, մոռացել են քաղաքացիական ավիացիայի պետական ծառայության նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին, որը պաշտոնին նոր նշանակված ժամանակ հայոց լեզվին ընդհանրապես չէր տիրապտում ՝ ո՛չ կարդում էր, ո՛չ գրում:


«Քաղավիացիայի ներքին փաստաթղթաշրջանառությունը սկզբում միայն անգլերենով էր անում, ու ակնկալում, որ ծառայության աշխատակիցներն այս կամ այն գրությանն անգլերենով պետք է պատասխանեն: Բայց երբ աշխատակիցներն ըմբոստացել են, թե անգլերենին մեծ մասամբ չեն տիրապետում, Ռևազյանը վերանայել է իր մարտավարությունն ու սկսել լատինատառ հայերենով նամակներ գրել: Բայց աշխատողները դրան էլ են ըմբոստացել՝ լատինատառ հայերենով շրջանառած փաստաթղթերին նույն ձևով ընթացք տալը համարելով անպատվաբեր, նվաստացուցիչ: Իրավիճակը հարթելու համար Ռևազյանին խորհուրդ են տվել հայոց լեզվի դասերի հաճախել ու գրել-կարդալ սովորել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ