ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հիմա էլ կտրոններով կզբաղվեն

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հիմա էլ կտրոններով կզբաղվեն
19.04.2019 | 02:06

Տուգանել, քրեական գործ հարուցել, բռնել։ Այս արտահայտություններից զերծ չէր նաև կառավարության ապրիլի 18-ի նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդիկ բողոքում են, թե գազալցակայաններում և բենզալցակայաններում կտրոններ չեն տրամադրվում, ուստի հանձնարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանին զբաղվել խնդրով։ Այն, որ կտրոն տրամադրելը օրենքի պարտադիր պայման է, և եթե կա այստեղ բացթողում, խնդիրը պետք է լուծվի, ոչ ոք չի վիճարկում, սակայն արդյո՞ք ՊԵԿ-ը ինքնուրույն չի կարող լուծել այդ խնդիրը։ Վերջին հաշվով, տնտեսական բլոկում նման հարցերի կարգավորումն ուղղակիորեն ՊԵԿ-ի գործն է և ոչ ոստիկանության կամ ազգային անվտանգության։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ