Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղվան Պողոսյան․ Ստեղծված իրավիճակում փրկել հայկական պետականությունը անհամատեղելի է գործող վարչախմբի գլխավորությամբ

Աղվան Պողոսյան․ Ստեղծված իրավիճակում փրկել հայկական պետականությունը անհամատեղելի է գործող վարչախմբի գլխավորությամբ
15.12.2020 | 20:52

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն, որոնք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Բացի այդ մեր երկրի հետ կապված տեղի են ունենում գործընթացներ, որոնցում մեր ներկայացվածության ու դերի մասին որևէ հիշատակում չկա։


Սա կոնկրետ հետևանք է Նոյեմբեր 9-ին տեղի ունեցած կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման։
2.5 տարի երկիրը բռնազավթած դավաճանի ազգակործան քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը դուրս մղեցինք տարածաշրջանային գործընթացներից։


Ստեղծված իրավիճակում՝ փրկել հայկական պետականությունը, անհամատեղելի է գործող վարչախմբի գլխավորությամբ։
Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն՝ Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է։

Դիտվել է՝ 3773

Մեկնաբանություններ