Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը
03.06.2021 | 23:30

Այսօր իշխանության ներկայացուցչի կողմից արձանագրվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հերթական աղաղակող դեպքը. իշխող «Իմ քայլը» խմբակցության մականունավոր պատգամավոր Հայկ Սարգսյանը առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը` կատարվածը գնահատելով որպես խոսքի ազատության ու մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի մաս:

Նման հանցագործությունները հնարավոր են դառնում նաև մամուլի դեմ ուղղված նախկին ապօրինությունների, անպատժելիության և համարժեք իրավական գնահատականների բացակայության պառճառով: Հայաստանի Ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններից պահանջում է տեղի ունեցածի առնչությամբ իրականացնել օբյեկտիվ քննություն`համարժեք իրավական հետևանքներով, իսկ ԱԺ նախագահից` կատարվածը դարձնել էթիկայի հանձնաժողովի քննության առարկա: Հակառակ դեպքում հասարակությունն ու մամուլը կեզրակացնի, որ իրականությանը համապատասխանում են սույն սանձարձակ պատգամավորի` ամենաթողության ինդուլգենցիա ունենալու մասին տեղեկությունները:

Դիտվել է՝ 149950

Մեկնաբանություններ