Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են

Ասում են
14.02.2022 | 20:30

44-օրյա պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորն իշխանությունն է: Նույն իշխանությունը նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ ձևավորում է քննիչ հանձնաժողով և ասում է՝ եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը...

Այս պայմաններում այս քննիչ հանձնաժողովն ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորների... Եթե իշխանությունը բոլոր հանգամանքների օբյեկտիվ քննություն տանի, դուրս է գալու իր վրա, դրա համար իրավական և քաղաքական պատասխանատվության պետք է ենթարկվի:

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 30975

Մեկնաբանություններ