Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են

Ասում են
16.04.2022 | 09:26

Մեր հասարակությունը պետք է պահանջատեր դառնա։ Մեր հասարակությունը պետք է քաղաքական լինի։ Միայն այդ ժամանակ Նիկոլը կշեռքի նժարին կդնի՝ ումից ավելի շատ վախենա՝ Ալիևի՞ց, թե՞ հայ ժողովրդից։ Իրականում հիմա շատ կարևոր պահ է։

Պետք է տեղերում ինքնակազմակերպվել ու թեկուզ փոքր, բայց գործողություններ անել։ Օրակարգը մեկն է՝ Արցախի փրկություն։ Առանց աջ ու ձախ նայելու պետք է այդ ուղղությամբ առաջ գնանք։ ՈՒ կտեսնեք, թե մնացած հարցերն ինչ արագ են լուծվում։ Նիկոլն էլ, Ալիևն էլ, ձեռք-ձեռքի բռնած, հեռանալու են մեր կյանքից։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 39779

Մեկնաբանություններ