Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան. Սենոր Հասրաթյան

Թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան. Սենոր Հասրաթյան
12.08.2022 | 07:28

Հետևելով վերջին օրերի լրահոսին՝ մի ավելորդ անգամ համոզվում եմ, որ մենք ոչ միայն չենք ապրում օրվա իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանում», այլև գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում ունենալով մահվան ելքով դեպքեր, թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան: Միայն օգոստոսի առաջին տասնօրյակում հայկական զինված ուժերը՝ թշնամու կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում, բացի տարածքային կորուստներից, տվել են 2 զոհ, 21 վիրավոր...


Բացում եմ օրագիրս և փորձում ճշտել, թե 1994-ի մայիսից մինչև 2018-ի ապրիլն ընկած հրադադարի ընթացքում (բացի 2016-ի քառօրյայից) շփման գծում ե՞րբ են տեղի ունեցել ամենաակտիվ սրացումները, և ինչպիսի հետևանքներ են արձանագրվել: Պարզվում է՝ դա եղել է 2014-ի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, երբ հակառակորդը, բացի հազարավոր դիպուկահարային կրակոցներից, ձեռնարկել է նաև 12 հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և որի արդյունքում հայկական կողմը, առանց որևէ տարածքային կորստի, տվել է 5 զոհ, 7 վիրավոր, իսկ թշնամին՝ 38 զոհ, 57 վիրավոր: Ասել է թե՝ կողմերի միջև կորուստների հարաբերակցությունը 1-ը 7-ի դիմաց էր:


Եվ այս ամենն այն դեպքում, երբ, ինչպես իրականությունից անտեղյակ «ներկաներն» են բարբաջում` «Արցախի օդը բաց էր», «զինվորը՝ սոված ու մերկ», իսկ բանակը՝ «թալանվող»:

Դիտվել է՝ 9592

Մեկնաբանություններ