ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը գո՞ղ է

ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը գո՞ղ է
28.09.2023 | 20:18

Համացանցում փաստաթղթեր են տարածվում, ըստ որի ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը 2017 թ-ին ԱՄՆ-ում ձերբակալված է եղել թանկարժեք շորերի խանութից գողություն անելու համար... Այս մասին բարձրաձայնում է ֆեյսբուքյան օգտատեր Արիանա Հովսեփյանը՝ որպես ապացույց ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր (դրանիցից մի քանիսը ես ներկայացնում եմ այստեղ )...

Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանն, ապա Դիանա Գալոյանն անհապաղ պետք է հեռացվի ռեկտորի պաշտոնից... Համոզված եմ, արցախցիներին ատող և իր ատելությունն ի ցույց դնող լևոնական Զոյա տոտայի աղջիկն ինքնակամ հրաժարական չի տա...

Չնայած, զարմանալ պետք չէ... Նորմալ մարդը չէր կարող Նիկոլ Անհողի մոտ ռեկտոր աշխատել...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4584

Մեկնաբանություններ