ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Բերքատու հողերի դիմաց՝ գյուղատնտեսական առումով անբարենպաստ հողամասեր

Բերքատու հողերի դիմաց՝ գյուղատնտեսական առումով անբարենպաստ հողամասեր
28.08.2024 | 10:34

1963 թ. Խորհրդային Ադրբեջանին հաջողվում է «պայմանավորվածություն» ձեռք բերել Հայաստանի հետ և Տավուշի Վազաշեն գյուղի տարածքից ստանալ շուրջ 65 հա վարելահող, որը ներառում էր նաև Իջևան-Ղազախ մայրուղու 7-կիլոմետրանոց մի հատված:

Չգիտես ինչու, հայկական կողմն այդ բերքատու հողերի փոխարեն ստանում է նշված ավտոմայրուղու աջակողմյան հատվածի՝ գյուղատնտեսական առումով անբարենպաստ հողամասերը: Բացի այդ, ադրբեջանցիները պարտավորվում էին ազատել Սոֆուլու գյուղը և բնակիչներին տեղափոխել Ղազախի շրջան:

Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, նրանք այդպես էլ չզիջեցին վերը նշված հողատարածքների նման մի անփույթ թյուրիմացության պատճառով «ձեռք գցած» գյուղը՝ պատճառաբանելով, թե պայմանագրում հստակ նշված չեն եղել դրա կատարման ժամկետները:

Հիշեցնեմ, որ Սոֆուլուն այն գյուղերից մեկն է, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ հողատու իշխանություններից: Իսկ թե մեր խունտայի զիջածի դիմաց ինչ կզիջի Ադրբեջանը, թող պատասխանի վերը նշված «պայմանագրի» պատմությունը:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4282

Մեկնաբանություններ