Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աժ խոսնակից փոխվարչապետ դավաճանության նշաձողին են կամ ստոկհոլմյան համախտանիշի ներքո

Աժ խոսնակից փոխվարչապետ դավաճանության նշաձողին են կամ ստոկհոլմյան համախտանիշի ներքո
23.10.2024 | 06:57

Սիմոնյան Ալենը, պարզվում է, ազգերի ինքնորոշումը, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծումը բացառող միջազգային իրավունքի նորմերից անտեղյակ է, իսկ Մհեր Գրիգորյանն իր փոխվարչապետությանը հանձնված երկրի տարածքային ամբողջականության սահմանադրական նորմն է խախտում։ Այս ամենին համահունչ՝ ադրբեջանի մեջլիսում արդեն պատգամավորական խումբ է ձեւավորվում դեպի «արեւմտյան ադրբեջան», հենարաններ են նշմարել Հայաստանում։ Ինչ էլ անեն, ՀՀ ԱԺ խոսնակը կամ կառավարությունը արդարացումներ կգտնեն ադրբեջանական ապօրինի քայլերին, նախադեպերն առկա են՝ ոգեւորիչ ալիեւյան ցեղասպան վարչախմբի համար։Ակնհայտ ստոկհոլմյան համախտանիշ է ՀՀ իշխանության թեւերում։

Հ.Գ. Ստոկհոլմի ախտանշան (անգլ.՝ Stockholm syndrome), հոգեբանական երևույթ, որն արտահայտվում է նրանով, որ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։ Օրինակ՝ պատանդներն սկսում են կարեկցել իրենց զավթիչներին և ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։ Համախտանիշի մեխանիզմն այն է, որ պատանդի և հանցագործի միջև որոշ ժամանակ անց հարաբերությունները ջերմանում են, սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել։ Կարող են նույնիսկ ագրեսորների և պատանդների միջև առաջանալ ընկերական հարաբերություններ։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ