Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Ջուր պղտորողները նորից փորձում են իրենց ձուկը որսալ

Ջուր պղտորողները նորից փորձում են իրենց ձուկը որսալ
03.12.2024 | 05:55

«Աշխարհը նորից փոխվում է, ու ինչքան էլ որ փոխվի, միևնույն է այս քարքարոտ հողի վրա մի խելոք, աշխատասեր Ժողովուրդ ապրելու է։ Մեր պարզ խնդիրն ընդամենն այն է, որ այդ ժողովուրդը շարունակի իրեն կոչել հայ, իսկ երկիրը կոչվի Հայաստան»։

Երեկ (01-12-2024 թ.-irates.am) հարազատ շրջապատում նշեցինք Կարենի ծննդյան տարեդարձը։ Հիշողությունները շատ էին… Շատ բան հասցրեցինք անել, ավելի շատ անավարտ մնաց։

Բայց մի բան հաստատ է, որ Կարենն ու իր պես նվիրյալները մինչև վերջին վայրկյանը հավատարիմ մնացին միասին բանաձևած մեր սկզբունքներին՝ այդ թվում վերը նշված պարզ, բայց գործնական բանաձևին։

Երբ Սրցախյան, 89 -ից նաև անկախության շարժման սկզբին մարդիկ տրտնջում էին, թե մեզ չեն թողնի, կխանգարեն, էլի կճնշեն, կջարդեն, կոչնչացնեն, կցեղասպանեն, նեղ շրջապատում ես ասում էի.

- Շատ եք բարդացնում, գործ է անում ենք էլի, լավ էլ անում ենք։ Աշխարհը նորից փոխվում է… Մեր խնդիրն ընդամենն այն է, որ այդ ժողովուրդը շարունակի իրեն կոչել հայ, իսկ երկիրը կոչվի Հայաստան։

Համաձայն չե՞ք, որ խնդրի լավագույն ձևակերպումը այսօր էլ է նույնը, առանց պոռոտ խոպոպիկների արծարծման, որոնց միջոցով ջուր պղտորողները նորից փորձում են իրենց ձուկը որսալ։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3972

Մեկնաբանություններ