ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Փաշինյանի «բանակը»

Փաշինյանի «բանակը»
01.03.2025 | 07:38

Հայաստանն աստիճանաբար դառնում է ավտորիտար համակարգ ունեցող կամ իդեոլոգիկ երկիր:

Այդպիսի տպավորություն է ստեղծվում Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից:

Փաշինյանն անդրադառանալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծին և կարևորելով դրա շուրջ քննարկումները, հետաքրքված քաղաքացիներին առաջարկել է 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու համար:

70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում Փաշինյանը խոստանում է անձամբ այցելել իր նախագծով հետաքրքրվող քաղաքացիների բնակավայրեր։

Այս նախագծի մասին կարծիքս արդեն հայտնել եմ. այն փոխարինելու է Անկախության հռչակագրին ու դառնալու է Հայաստանի՝ ադրբեջանական ենթապետության վերածման ստորացուցիչ ակտ:

Ձևավորվող խմբերը որևէ աղերս չունեն «գաղափարախոսության» հետ. Փաշինյանը ձևավորում է ագրեսիվ մի «բանակ»՝ պետական ռեսուրսի հաշվին, որը պետք է ապահովի սեփական իշխանության վերարտադրությունը:

Այս վտանգավոր գաղափարը, ըստ որոշ լուրերի, առաջինը փորձարկվելու է Գյումրիի ընտրություններում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 15148

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ