ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Փաշինյանի «Իրական Հայաստանը» դեկորատիվ պետության վերածված ադրբեջանական ենթապետությունն է

Փաշինյանի «Իրական Հայաստանը» դեկորատիվ պետության վերածված ադրբեջանական ենթապետությունն է
25.03.2025 | 12:13

Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի նոր Սահմանադրության «տարածաշրջանային նշանակության» մասին կամ նրա արդարադատության նախարարն ասում է, թե «Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող», ակնհայտորեն պարզ է՝ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես ադրբեջանական պահանջ է:

Զուգահեռ իրականության մեջ Փաշինյանը զարգացնում է Հայաստանի «ինքնիշխանականության» թեզը:

Փաշինյանի զուգահեռ իրականությունը, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը կեղծ են, որովհետև աշխարհում չեք գտնի ինքնիշխան որևէ երկիր, որի Սահմանադրությունը այլ պետության պարտադրանք լինի:

Փաշինյանի «Իրական Հայաստանը» դեկորատիվ պետության վերածված ադրբեջանական ենթապետությունն է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ