Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երնեկ այն օրը, երբ Հայաստանը կունենա իրական հայկական իշխանություն

Երնեկ այն օրը, երբ Հայաստանը կունենա իրական հայկական իշխանություն
03.05.2025 | 12:17

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի հաջորդ կանցլերը, երեկ հայտարարեց, որ Եվրոպայի ազատությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու համար ռազմական արդյունաբերության ծավալները բազմապատկելու են:

Հայաստանի եվրոպամետ կեղծ ժողովրդավարները ժողովրդավարությունը պաշտպանում են հարկ վճարողի փողերով աշխատող պաշտոնյայի կողմից այդ նույն դժգոհ հարկ վճարողին ծեծելով: Եվ սա արվում է բացարձակ լկտիության դրսևորմամբ:

Ուրախ եմ, որ Արամ Սարգսյանի կուսակիցները այս անգամ ձևեր չթափեցին և ցույց տվեցին իրենց իրական դեմքը, ասել է թե՝ սատարեցին ակնհայտ խուլիգանական արարք դրսևորած պաշտոնյային:

Երնեկ այն օրը, երբ Հայաստանը կունենա իրական հայկական իշխանություն, որը ժողովրդավարությունը կպաշտպանի ոչ թե հարկ վճարող դժգոհ քաղաքացուն ծեծելով, այլ գիտություն, տնտեսություն և ռազմական արդյունաբերություն զարգացնելով:

Հ.Գ. Ուշադիր հետևեք, թե ովքեր լղոզեցին, արդարացրին և կամ կույր ու խուլ եղան (բայց իբր մարդու իրավունքների պաշտպանությամբ կզբաղվեն). սրանք բոլորը հենց այն անձինք են, որոնք աշխատում են Հայաստանի դեմ՝ դրսի ուժերի ուղղորդմամբ և ֆինանսավորմամբ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ