Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

նիկոլ&աննա թալանչիական սխեման Սյունիքում

նիկոլ&աննա թալանչիական սխեման Սյունիքում
12.05.2025 | 11:14

նիկոլ փաշինյանը աննա հակոբյանի «Կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակում պետական փողերով օգտվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օդանավի ծառայություններից, Կապանի և Քաջարանի մեծածավալ դահլիճներում կազմակերպել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության քարոզը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա զուգընկերուհու սոցցանցերի հրապարակումներից տեսնում ենք, որ այդ դահլիճային հավաքներին մասնակցում են նույն մարդիկ։

Կոնկրետ դեպքում առանձնացնենք, որ բացի Սյունիքի մարզպետից, բոլոր տեղերում երևում են Շիկահող գյուղի նախկին գյուղապետուհի, ներկայիս փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Քաջարանի ՔՊ ական «էկո-ակտիվիստ» Ալբերտո Աթայանը, ով Баку TV ին հարցազրույց էր տվել և նրանց թղթակցին տարել ցույց էր տվել Քաջարանի հանքատեղիները, Քաջարանի կոմբինատի գործադուլի կազմակերպիչներից մեկը, նախկինում դատված Շավարշ Մարգարյանը և նման կերպարներ, ովքեր այսպես թե այնպես ներգրավված են եղել, կամ ադրբեջանցիների հետ գործարքներում, կամ կեղծ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ։ Այս նկարներում եղած մեծ մասն արդեն քանիցս նիկոլ փաշինյանի և աննա հակոբյանի հետ կապված գործողություններ են իրագործել հատկապես Հայաստանի առաջատար հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքներին միջամտելու գործում։ Նրանց շարքերում նաև կա մարդ, որ Վիվառոյի ղեկավարության աշխատակից է եղել և, ըստ էության, ներգրավվել է հին տերերից ԶՄՊԿ- ն և հանքարդյունաբերության ոլորտը խլելու, կամ ֆինանսական հոսքերը կառավարելու գործընթացում։ Նշվածս ԶՄՊԿ-ից բացի, ի թիվս մի շարք հանքարդյունաբերական միավորների, խոսքը նաև Ամուլսարի շահագործողի և Մաքուր երկաթին է վերաբերվում։

Պարզ ասած՝ կիրառվում է բիզնեսը խլելու մեխանիզմ։ Ցավալին այն է, որ նիկոլ&աննա զույգը վերաբաշխումը փորձել է անել բրիտանական կապիտալի հետ, որոնք միաժամանակ Ադրբեջանում են աշխատում։

Եվ պատահական չէ այս նկարներում եղած անձանց կասկածելի կենսագրականը։ Պատահական մարդիկ «Կրթվելը նորաձև է» և «Իրական Հայաստան» շարժումների հանդիպում-դասախոսություններին չեն մասնակցել։

Դահլիճները քառորդ մասով են լցված եղել։ Բնիկներից 98% չի մասնակցել դրանց։

Հավելենք, որ Կապան, Քաջարան այցի ընթացքում աննա&նիկոլ զույգի անվտանգության աշխատակիցների թիվը ևս զգալի թիվ է կազմել, ինչը նկատելի է եղել նույնիսկ նրանց տեսանյութերի մեջ, որտեղ սովորաբար թիկնապահներին, կամ քաղաքացիական զգեստով հատուկ ծառայողներին չեն ցուցադրում։ Վարչապետի և իր տիկնոջ այցերի ծախսի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա, թեպետ այս ձևաչափը ինքնաքարոզի տեսակ է, հաճախ որևիցե ընտրությունների նախապատրաստվելուց առաջ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ