Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կարևորը՝ մեր ներսում ձմեռ չլինի

Կարևորը՝ մեր ներսում ձմեռ չլինի
02.12.2024 | 14:04

Դե, ի՜նչ, ձմեռը եկավ։ Սապոգներս հագնեմ, վերարկուն գցեմ ուսերիս, գլխարկս քաշեմ գլխիս ու դուրս գամ դիմավորելու։

Եղանակի գիտահանրամատչելի գուշակման կայքերը ցույց են տալիս, թե որ ժամին Երևանում ինչ ջերմաստիճան ա լինելու՝ 4° 4° 3° 2° 1° 0° 0° -1° -1° -2° -3° -3° -4°...

Զրո աստիճանում ջուրը սառում ա։ Եթե հաշվի առնենք էն անվիճելի փաստը, որ մարդու մարմնի մոտ 60 տոկոսը ջուր ա, ուրեմն՝ ձմռանը մենք վաթսուն տոկոսով սառում ենք։ Հիմա՝ դեռ մենակ գիշերը, բայց հնարավոր ա՝ նաև ցերեկով սառենք։ Ո՜վ գիտի, թե դեկտեմբերն ինչ անակնկալներ ունի մեր համար։

Դեկտեմբեր՝ ամենածանր հնչող ամիսն ա՝ դեկ-տեմ-բեր, դեռ բերանից դուրս չեկած՝ չրխկոցով գետին ա ընկնում։ Երևի դրա համար ա ձյունը, որ փափուկ ընկնի։ Բայց դեռ ձյուն չկա։

Բայց համ էլ՝ էսօրվանից սկսվում ա հետհաշվարկը՝ մի քանի ժամից արդեն 89 օր կմնա։ Իսկ մինչ էդ՝ քսան օր հետո մի հատ փոքր ամառ ենք ապրելու, երբ օրերը սկսեն երկարել, երեսուն օրից Նոր տարի ենք անելու, ու ձմեռը կհալվի տոնական տրամադրության մեջ՝ համով-համով բաներ կուտենք, թունդ-թունդ բաներ կխմենք, հետո՝ Սուրբ Ծնունդ, հին Նոր տարի... Մի քիչ էլ, ու ձմեռվանից բան չի մնա։

Եղանակի կայքերը մեկ-մեկ գրում են՝ -4, բայց զգացվում ա ինչպես -6։ Էդ մեզ հուշում են, որ ամեն թվի հավատալ պետք չի։ Մի հատ ժպտում ես, ու -4-ը զգացվում ա ինչպես +1, ծիծաղում ես, դառնում ա +5, մի հատ էլ զանգում, մի երկու բառ ես խոսում քո սիրելի էակի հետ ու արդեն սկսում ես շոգել։

Նենց որ՝ ձմեռվանից վախենալ պետք չի, կարևորը՝ մեր ներսում ձմեռ չլինի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10185

Մեկնաբանություններ