Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսկ մարզպետներն իրենց տեղու՞մ են

Իսկ մարզպետներն իրենց տեղու՞մ են
30.03.2018 | 09:28

Երեկ տարածքային կառավարման և զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը «լավագույնս» ձևակերպել է մեր երկրի ամենագլխավոր բացթողումը. երբ մարզպետարաններում կադրային փոփոխությունների մասին են հարցրել, նա նկատել է, որ մարզպետները պաշտոնանկ չեն արվի, վարչության պետերը կհեռացվեն:


Այսինքն, «խոշոր շնաձկները» կմնան ստվերում ու կատարվածի համար պատասխան կտան «մանր ձկները»: Այսպես է բոլոր ոլորտներում. երբ պետք է որևէ թերացման համար ինչ-որ չինովնիկի պատժել, կանգնում են ամենաստորին օղակի վրա, որն առանց վերադասի ուղղորդման ոչինչ չէր կարող անել: Եթե մարզպետարանների վարչության պետերին պետք է հեռացնեն սխալ աշխատանքի համար, մի՞թե պարզ չէ, որ նրանք աշխատել ու գործել են մարզպետների հրահանգով: «Երբ քաղաքաշինության վարչության պետին հարցնում ենք՝ ձեր մարզում շինարարության քանի՞ թույլտվություն է տրվել 2017 թվականի ընթացքում, քանի քմ բնակելի կամ հասարակական կառուցապատում է իրականացվել, և վարչության պետն այս հարցերին չի կարողանում պատասխանել, բնականաբար, նա իր տեղում չէ և պետք է ազատի իր գրաված պաշտոնը»,- ասում է նախարարը: Իսկ Լոքյանը նույն հարցերը տվե՞լ է մարզպետներին, նրանք կարողացե՞լ են հարցերի «տակից» դուրս գալ, թե՞, ինչպես միշտ, ամեն ինչ կոտրվում է ստորադասների գլխին: Գուցե մարզպետնե՞րն իրենց տեղում չեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ