Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

16-ից 9-ը հայտ­նի է

16-ից 9-ը հայտ­նի է
04.12.2020 | 01:23

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում մր­ցե­լույթ­նե­րը շա­րու­նա­կե­լու ա­ռու­մով կա­տա­րյալ հս­տա­կու­թյուն է միայն C, E, G խմ­բե­րում. այդ եր­ջա­նիկ­ներն են «Մանչեստր Սի­թին», «Պոր­տուն», «Սևի­լիան», «Չել­սին», «Յու­վեն­տու­սը», «Բար­սե­լո­նը»։ Այս պա­հի դրու­թյամբ A, D, F խմ­բե­րից նրանց են ըն­կե­րակ­ցել Մյուն­խե­նի «Բա­վա­րիան», «Լի­վեր­պու­լը», Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան»։ Փաս­տո­րեն միայն եր­կու խումբ կա, որ­տեղ կա­տա­րյալ ա­նո­րո­շու­թյուն է։ Խոս­քը B և H խմ­բե­րի մա­սին է։

A ԽՈՒՄԲ
Փլեյ օ­ֆում հան­դես գա­լու ի­րա­վուն­քը վա­ղօ­րոք նվա­ճած Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի» հա­մար «Աթ­լե­տիկո­յի» հետ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նը զրո­յա­կան նշա­նա­կու­թյան էր, մինչ­դեռ դրա­նով մադ­րիդ­ցի­ներն օ­րախն­դիր հարց էին լու­ծում՝ չհաշ­ված և այն, որ ա­ռա­ջին մր­ցա­վե­ճում տա­նուլ էին տվել 0։4 խայ­տա­ռակ հաշ­վով, ու սա­սան­ված հե­ղի­նա­կու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու գո­նե փորձ պի­տի ար­վեր։ Շտա­պենք ա­սել, որ տան­տե­րե­րին դա հա­ջող­վել է ա­նել մա­սամբ։ Նրանք չեն կա­րո­ղա­ցել մինչև վերջ պահ­պա­նել հաղ­թա­կան 1։0 հա­շի­վը։ Մյուլ­լե­րը խա­ղա­վար­տից չորս րո­պե ա­ռաջ ներ­խու­ժել է տու­գա­նա­յին, նրան կանգ­նեց­նե­լու գինն ար­ժե­ցել է 11-մետ­րա­նոց։ Տու­ժողն էլ ի­րա­կա­նաց­րել է տու­գա­նա­յի­նը։
Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տիվ»-«Զալց­բուրգ» դի­մա­կա­յու­թյու­նում ե­րեք ոչ-ո­քի­նե­րի հաշ­վին նույն­քան միա­վոր ու­նե­ցող ռուս­նե­րը հյու­րե­րին զի­ջել են 1։3 հաշ­վով՝ միա­ժա­մա­նակ զի­ջե­լով և եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։
Այս խմ­բում ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն է ձեռք բե­րում խմ­բա­յին վեր­ջին «Զալց­բուրգ»-«Աթ­լե­տի­կո» հան­դի­պու­մը։ Հաղ­թա­նա­կը տան­տե­րե­րի ա­ռաջ կբա­ցի փլեյ օֆ տա­նող ճա­նա­պար­հը, այ­լա­պես այդ բա­նը կա­նեն մադ­րիդ­ցի­նե­րը։

B ԽՈՒՄԲ
Կա­տար­վեց, այն, ին­չը Դո­նեց­կի «Շախ­տյո­րի» պատ­մու­թյան մեջ կգր­վի ոս­կե տա­ռե­րով՝ միա­ժա­մա­նակ խա­րան դառ­նա­լով Մադ­րի­դի «Ռեա­լի» հա­մար։ Խմ­բա­յին եր­կու խա­ղում էլ «ար­քա­յա­կա­նը» զի­ջել է ուկ­րաի­նա­ցի հան­քա­գործ­նե­րի թի­մին, փաստ, որ ան­գամ ա­մե­նա­վա­տա­տե­սա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի բան չէր։ Սա­կայն «սե­րուց­քա­յին­նե­րի» հա­մար այս պար­տու­թյու­նը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան դառ­նալ նրա­նով, որ, հնա­րա­վոր է, այդ­պես էլ չկա­րո­ղա­նան վեր բարձ­րա­նալ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նից, իսկ դրա վտանգն ա­վե­լի քան ռեալ է, քան­զի նրանց վեր­ջին հան­դի­պու­մը Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի» հետ է ու բնավ էլ նշա­նա­կու­թյուն չու­նի, որ հյու­րըն­կա­լող կող­մը լի­նե­լու են իս­պա­նա­ցի­նե­րը։
Իր հեր­թին տու­րը սևով նշա­նա­վոր­վեց և գեր­մա­նա­կան ա­կում­բի հա­մար, ո­րը սե­փա­կան դաշ­տում չկա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել, թվում է, ա­մեն ինչ ան­հույս կորց­րած ի­տա­լա­կան «Ին­տե­րի» ար­գել­քը՝ 2։3:
Հին­գե­րորդ տու­րի ար­դյունք­նե­րով այս­տեղ ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, որ­տեղ չորս թի­մից յու­րա­քան­չյուրն էլ կա­րող է տի­րա­նալ բաղ­ձա­լի եր­կու ու­ղեգ­րին։ Այն­պես որ, եր­կու դի­մա­կա­յու­թյու­նում էլ թի­մե­րը սկզ­բուն­քո­րեն գոր­ծե­լու են կե­նաց-մա­հու պայ­քա­րի ե­լա­ծի հո­գե­բա­նու­թյամբ։ Նշենք, որ գլադ­բախ­ցի­ներն ու­նեն ութ, «Շախ­տյորն» ու «Ռեա­լը»՝ յո­թա­կան, «Ին­տե­րը»՝ հինգ միա­վոր։

C ԽՈՒՄԲ
Խմ­բա­յին մր­ցա­մար­տե­րում «Ման­չեստր Սի­թին» կորց­րեց ա­ռա­ջին միա­վոր­նե­րը՝ հյու­րըն­կալ­վե­լիս ոչ-ո­քի խա­ղա­լով «Պոր­տուի» հետ՝ 0։0, ո­րը նույն­պես վա­ղօ­րոք լու­ծել է փլեյ օ­ֆում հան­դես գա­լու խն­դի­րը։ Փո­խա­րե­նը մր­ցա­շա­րա­յին ա­ռու­մով շատ ա­վե­լի հե­տաք­րք­րա­կան է ե­ղել «Մար­սել»-«Օ­լիմպիա­կոս» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ ֆրան­սիա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել են վաս­տա­կել ա­ռա­ջին միա­վոր­նե­րը՝ 2։1։ Ճիշտ է՝ «Մար­սե­լը» միա­վոր­նե­րով ըն­դա­մե­նը հա­վա­սար­վել է հու­նա­կան ա­կում­բին, սա­կայն լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով շա­րու­նա­կում է մնալ ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կո­ղի դե­րում։ ՈՒս­տի շատ բա­նե­րով նրանց հա­մար վճ­ռա­կան է լի­նե­լու «Ման­չեստր Սի­թիի» հետ ու­նե­նա­լիք դի­մա­կա­յու­թյու­նը։
«Պոր­տուի» հետ հան­դի­պումն «Օ­լիմ­պիա­կոսն» անց­կաց­նե­լու է տա­նը։

D ԽՈՒՄԲ
«Ա­յաք­սի» նկատ­մամբ տո­նած նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կով «Լի­վեր­պուլը» հաս­տա­տեց փլեյ օֆ դուրս գա­լու փաս­տը։ Հո­լան­դա­ցի­նե­րի նման ել­քով հան­դի­պու­մը երկ­նա­յին մա­նա­նա էր նրանց պես յոթ միա­վոր ու­նե­ցող «Ա­տա­լան­տա­յի» հա­մար, սա­կայն ի­տա­լա­ցի­ներն էլ ի­րենց հեր­թին սայ­թա­քե­ցին՝ տնա­յին խա­ղում «Միդ­տյու­լան­դից» ըն­դա­մե­նը մեկ միա­վոր վաս­տա­կե­լով՝ 1։1։
«Ա­տա­լան­տա­յի» հա­մար խմ­բա­յին վեր­ջին հան­դի­պու­մը «Ա­յաք­սի» հետ է, որ­տեղ էլ հայտ­նի կդառ­նա երկ­րորդ ու­ղեգ­րի տե­րը։

E ԽՈՒՄԲ
«Սևի­լիա»-«Չել­սի» դի­մա­կա­յու­թյունն ըն­դա­մե­նը ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը տնօ­րի­նե­լու հարցն էր ո­րո­շե­լու, քա­նի որ եր­կուսն էլ լու­ծել են ի­րենց գեր­խն­դի­րը։ Կոնկ­րետ այս խա­ղի առն­չու­թյամբ այս­պես ա­սենք. ան­դա­լուզ­ցի­նե­րը, ո­րոնք դաշ­տի տե­րե­րի կար­գա­վի­ճակն ու­նեին, չդի­մա­ցան «ազն­վա­կան­նե­րի» ճնշ­մանն ու խայ­տա­ռակ պար­տու­թյուն կրե­ցին՝ 0։4։
Երկ­րորդ դի­մա­կա­յու­թյու­նում հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զող­նե­րը «Կրաս­նո­դարն» ու «Ռենն» էին։ Այս­տեղ հա­ջո­ղու­թյունն ու­ղեկ­ցել է ռուս­նե­րին. հան­դիպ­ման ել­քը ո­րոշ­վել է խփ­ված մեկ գն­դա­կով։ Շնոր­հիվ այս հաղ­թա­նա­կի «Կրաս­նո­դա­րը նվա­ճեց Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյա­նը մաս­նակ­ցե­լու ի­րա­վունք։
Ա­ղյու­սա­կում վի­ճակն այն­պի­սին է, որ վեր­ջին տու­րը ո­չինչ չի ո­րո­շում։

F ԽՈՒՄԲ
Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­ված 1։1 հա­շի­վը լրիվ գո­հա­ցու­ցիչ էր գեր­մա­նա­կան ա­կում­բի հա­մար, քա­նի որ նրան վերջ­նա­կա­նա­պես տեր դարձ­րեց փլեյ օֆ հա­նող ու­ղեգ­րե­րից մե­կին։ Շատ ա­վե­լի ա­ռանց­քա­յինն այս­տեղ մյուս՝ «Բրյու­գե»-«Զե­նիթ» մր­ցակ­ցու­թյունն էր, որ­տեղ հաղ­թա­նա­կը տան­տե­րե­րին դեռևս պա­հե­լու էր երկ­րորդ ու­ղեգ­րի հա­մար պայ­քա­րող­նե­րի կազ­մում։ Բել­գիա­կան ա­կում­բը փայ­լուն լու­ծեց խն­դի­րը՝ 3։0 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հաս­նե­լով սան­կտ­պե­տեր­բուրգ­ցի­նե­րի նկատ­մամբ։ Ակ­տի­վում ար­դեն յոթ միա­վոր ու­նե­ցող «Բրյու­գեին» մնում է ա­նել հա­ջորդ քայ­լը, սա­կայն այն նույն­պես պի­տի հաղ­թա­նա­կով ա­վար­տի, այ­լա­պես «Լա­ցիոն», որ երկ­րորդ ու­ղեգ­րի հա­մար նրա մր­ցա­կիցն է, ցան­կա­ցած այլ ար­դյուն­քի դեպ­քում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի հե­տա­գա խա­ղար­կու­թյու­նում կըն­կե­րակ­ցի Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յին»։


G ԽՈՒՄԲ
Այս­տեղ եր­կու դի­մա­կա­յու­թյունն էլ ա­վարտ­վել է 3։0 հաշ­վով, եր­կու դեպ­քում էլ հաղ­թել են գրանդ ա­կումբ­նե­րը։ Ար­դյուն­քում «Ֆե­րենց­վա­րո­շին» պար­տու­թյան մատ­նած «Բար­սե­լո­նը» շա­րու­նա­կել է ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը, Կիևի «Դի­մա­նո­յին» գե­րա­զան­ցած «Յու­վեն­տու­սը» փոր­ձել է չա­վե­լաց­նել կա­տա­լո­նյան ա­կում­բից ե­րեք միա­վո­րով հետ մնա­լը, որն ար­դյունք է ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյու­նում այդ նույն «Բար­սե­լո­նից» կրած պար­տու­թյան։ Ի մի­ջի այ­լոց, վեր­ջին տու­րում նրանք նո­րից են սրե­րը խա­չա­ձե­լու։ Տես­նենք թու­րին­ցի­նե­րը կկա­րո­ղա­նա՞ն վրեժ­խն­դիր լի­նել սե­փա­կան հար­կի տակ կրած պար­տու­թյան հա­մար։
Խմ­բա­յին մյուս հան­դի­պու­մը պա­տաս­խա­նե­լու է, թե որ թիմն է մր­ցե­լույթ­նե­րը շա­րու­նա­կե­լու Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում։ Հի­շեց­նենք, որ եր­կուսն էլ ու­նեն մե­կա­կան միա­վոր։

H ԽՈՒՄԲ
Ֆան­տաս­տիկ զար­գա­ցում­ներ էին «Բա­շակ­շե­հիր»-«Լայպ­ցիգ» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ լար­վա­ծու­թյու­նը գա­գաթ­նա­կե­տին հա­սավ այն բա­նից հե­տո, երբ 85-րդ րո­պեին ապ­շե­լու գե­ղեց­կու­թյան տու­գա­նա­յին ի­րա­կա­նաց­րին տան­տե­րերն ու հա­վա­սա­րեց­րին հա­շի­վը։ Ի դեպ, այս գո­լով Կահ­վե­ջին հե­ղի­նա­կեց հեթ տրիկ։ Սա­կայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում «Լայպ­ցիգն» ա­սաց իր վճ­ռո­րոշ խոսքն ու ի­նը միա­վո­րով մնաց սպա­սող «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» առ­ճա­կատ­ման ար­դյուն­քին։
Այս դի­մա­կա­յու­թյունն ա­ռանձ­նա­կի նշա­նա­կու­թյան էր հատ­կա­պես ֆրան­սիա­կան ա­կում­բի հա­մար, քան­զի միա­վոր­նե­րով՝ 9, գեր­մա­նա­կան ա­կում­բը հա­վա­սար­վել էր ման­չես­տր­ցի­նե­րին ու իր հա­մար նկա­տե­լիո­րեն շա­հե­կան դիրք ա­պա­հո­վել։ Ա­սել է՝ ՊՍԺ-ն ե­թե չկա­րո­ղա­նար հաղ­թել, գո­նե պի­տի ոչ-ո­քիի փոր­ձեր հաս­նել, այ­լա­պես վի­ճա­կը դառ­նում էր սահ­մա­նա­յին։
Նեյ­մա­րի խփած գո­լին ման­կու­նիա­ցի­նե­րը պա­տաս­խա­նե­ցին մր­ցակ­ցի դար­պա­սի պա­տաս­խան գրա­վու­մով ու այդ հաշ­վով էլ գնա­ցին հան­դեր­ձա­րան։
Երկ­րոր­դի ա­ռա­ջին կե­սում ֆրան­սիա­ցի­նե­րը կր­կին ա­ռաջ ան­ցան ու հենց այս­տեղ էլ մր­ցակ­ցի հա­մար ե­ղավ ան­ցան­կա­լին՝ կո­պիտ խա­ղի հա­մար դաշ­տից հե­ռաց­վեց Ֆրե­դը։ Տա­սը հո­գով «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» դի­մա­կա­յելն ար­դեն ան­հույս գա­ղա­փար էր։ Ա­վե­լին, տան­տե­րե­րը խա­ղա­վար­տին մի գն­դակ էլ բաց թո­ղե­ցին՝ «ա­պա­հո­վե­լով» 1։3 հաշ­վով պար­տու­թյուն։
Հաս­կա­նա­լի է, որ այս­տեղ ա­մեն ինչ ո­րոշ­վե­լու է վեր­ջին տու­րում, որ­տեղ ա­ռա­վել շա­հե­կան դիր­քե­րում է թուր­քա­կան ա­կում­բին իր հար­կի տակ ըն­դու­նող «Ման­չեստր Յու­նայ­թե­դը», չնա­յած ոչ մի բա­նի հույս չու­նե­ցող թուր­քերն ա­մեն ինչ կա­նեն ի­րենց հնա­րա­վո­րինս թանկ ծա­խե­լու հա­մար։
Շատ ա­վե­լի սուր է լի­նե­լու «Լայպ­ցիգ»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ անգ­լիա­ցի­նե­րին միան­գա­մայն ձեռք է տա­լիս ոչ-ո­քի ար­դյուն­քը, քա­նի որ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րը նրանց օգ­տին են։ Հի­շեց­նենք, որ «կար­միր սա­տա­նա­նե­րը» գեր­մա­նա­ցի­նե­րին սե­փա­կան հար­կի տակ պար­զա­պես ջախ­ջա­խել են՝ հինգ ան­գամ պար­տադ­րե­լով խա­ղը սկ­սել դաշ­տի կենտ­րո­նից։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ