ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
18.10.2011 | 00:00

...թե խնամիական կապերով կապված երկու խոշոր քաղաքական գործիչ-օլիգարխներ, որոնք իրենց զավակների համար Մոնումենտի շրջակայքում կառուցել են առանձնատուն, միայն հատակի ու պատերի սալիկների վրա ծախսել են 140 մլն դրամ: «ՈՒնեն, ծախսում են», կասի «լավատեսը»։ «Էս աղքատ, անաշխատանք, արտագաղթվող երկրում սրանք ո՜ւմ հաշվին են էդքան կուտակել, որ…», կարձագանքի հուսահատ «վատատեսը»:
Սակայն շարունակենք: Ասում են նաև, թե մինչ օրս երկու խոշոր քաղաքական գործիչ-օլիգարխներն ամբողջությամբ չեն վճարել վարպետների հասանելիք գումարը` 7 մլն դրամ պարտք մնալով նրանց: Շինարարները հուսահատված եմ` ո՞ւմ դիմեն, ումի՞ց պահանջեն, երբ օրենքն էլ է սրանց ձեռքին, ուժն էլ:
Մինչդեռ այս քաղաքական գործիչ-օլիգարխները հասարակությանը ներկայանում են իբրև ամենաառատաձեռն բարեգործներ. տելևիզորնե՜ր, զվարճալի մեքենաներով բեռնավորված ձմեռպապե՜ր… Էժանագին շոու, էժանագին պոպուլիզմ:

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ