15.07.2023|
17:03
Արցախը նորից ոտքի է կանգնել: Նորից անժամկետ հանրահավաքներ են նախատեսվում, և, դատելով այն բանից, որ բողոքի ակցիաների առաջին շարքերում հայտնվել են իշխանության առաջին դեմքերը, կարելի է անսխալ եզրահանգել, որ փողոց դուրս գալու հրահանգը հնչել է ամենավերից, ընդ որում, բուն Արցախից դուրս: Արցախի պետնախարարի պաշտոնում բոլորովին վերջերս հայտնված անձը, փաստորեն, դիրիժորի պատասխանատու դեր է ստանձնել և հանդես է գալիս բավականին թափանցիկ հայտարարություններով, որոնց գլխավոր հասցեատերը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս ռուս խաղապահների ու նրանց հրամկազմի: Իհարկե, միջանկյալ ուղերձներ են հղվում նաև միջազգային հանրությանն ու արևմտյան հայտնի կառույցներին, սակայն տպավորությունն այն է, որ դա արվում է, այսպես կոչված, պարիտետը պահելու համար՝ հավուր պատշաճի: