Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջացել՝ ինչու՞ այս իշխանությունը թշնամուն զիջում է ամեն ինչ, փոխարենը ոչինչ չի ստանում: Աթոռը պահելու բանալիներից մեկը հենց սա է:
Անկասկած, շատերն են տեսել ու վրդովվել այս օրերին լրահոսը հեղեղած այն կադրերից, որտեղ պատկերված է պարեկային ոստիկանների հարձակումը վարորդի վրա: Բորբոքված ու կտրուկ հանրային արձագանքը, նկատենք, միանգամայն օրինաչափ է ու կատարվածին համարժեք:
Բեռլինը մտադիր է ԱՄՆ-ից դուրս բերել 1200 տոննա ոսկու պաշարը, որը տասնամյակներ շարունակ պահվել է Մանհեթենի դաշնային պահուստային համակարգում: Պատճառը Վաշինգտոնի ՝ որպես գործընկերոջ, հուսալիության վերաբերյալ աճող կասկածներն են:
2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է պարտվել, այլ ինչ-որ հզոր ուժերի. անցած 4 տարում այդպես էլ չբացահայտեց, թե դրանք ինչ ուժեր են, այժմ ինչքան վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։
Երբ ազդարարվեց Թրամփի ուղերձը Եվրոպային՝ զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից, եվրամայրաքաղաքաներից հնչեցին դրական պատասխաններ: Հայտարարեցին զենքի գնման վրա հսկայական գումարներ ծախսելու պատրաստակամության մասին՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում ապահովելու համար: Սակայն այսօր արդեն կան անհամաձայնություններ, թե ով է վճարելու...