Բազմազավակ ընտանիքովդ փողոցով քայլում ես, մեկ էլ մի հարուստ խուժան հարձակվում է զավակներիցդ մեկի վրա, սկսում հայհոյել, ծեծել ու հայտարարել, որ դա իր զավակն է, և եկել է ժամանակը, որ հետ վերցնի պատանուն:
Փոխանակ սկսես ամբողջ ընտանիքովդ պաշտպանել զավակիդ, շրջվում ու մտնում ես մոտակա ռեստորան ու մի լավ, կարգին սեղան քցում, երգ ու պար պատվիրում:
Զավակդ էլ սկսում է աջ ձախ օգնություն-փրկություն խնդրել, բայց անցորդների համար տարօրինակ է թվում երևույթը. նրանց աչքի առաջ ծեծվող պատանու ընտանիքը ռեստորանում նստած քեֆ է անում և նույնիսկ չի փորձում որևէ կերպ միջամտել: Ավելին, այդ նույն ընտանիքի հայրը (պատուհաս) պահանջում է երգի ձայնը բարձրացնել, որ փողոցի տհաճ աղմուկը չխանգարի իրենց տոնական (փառատոնային) տրամադրությանը: Վերջապես ընտանիքի մոտ եկամտի աճ է գրանցվել, պետք է, չէ՞, տեղը տեղին նշել: Տնտեսական աճ է: Իսկ զավակը թող հարմարվի նոր կյանքին՝ խորթ ծնողների հետ:
Արսեն Ջուլֆալակյան