Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի շեմին

Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի շեմին
20.07.2023 | 14:03

Երբ 1920-21 թթ. Հայաստանը սովետիզացվեց, բնակչության թիվը կազմում էր մոտ 720 հազար մարդ, 1 միլիոնի շեմը հատել էր ընդամենը 10 տարի անց, 1930 թվականին:

1920-1991 թթ. Հայաստանի բնակչության թիվն ավելացել էր 4,9 անգամ՝ հասնելով 3,57 միլիոնի։

Եթե Սովետական Միությունը դավադրաբար չփլուզեին, ապա 1976 թվականին արված կանխատեսումներով Հայաստանի բնակչությունը 2000 թվականին պետք է կազմեր 4,650 միլիոն մարդ:

Վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թիվը նվազել է շուրջ 800 000-ից մինչև 1 միլիոն մարդ, որից 500 000՝ 1991-1994 թվականների ընթացքում (ղարաբաղյան պատերազմ, տնտեսական շրջափակոմ, էներգետիկ ճգնաժամ)։

Սովետական Հայաստանը ստեղծելով բարեննաստ պայմաններ և վերցնելով ծնողների հոգսը, մատաղ սերունդների դաստիարակության և կրթության հարցը իր վրա, ինքնըստինքյան լուծում էր դեմոգրաֆիական հարցը:

Այսօր, պետությունը չի՛ ստեղծում բարենպաստ պայմաններ և չի՛ խրախուսում երիտասարդներին ամուսնանալ, ընտանիք ստեղծել և երեխա ունենալ, ավելին ասեմ, պետությունը ծնողին միայն դիտարկում է որպես փողի աղբյուր՝ լավ իմանալով հայ ծնողի վերաբերմունքը և սերը առ զավակ, ստիպում է նրան գնալ ամեն քայլի (տոկոսով փող, բանկերից վարկ), խոշոր գումարներ վճարել, թե՛ պետությանը, և թե՛ մասնավոր անձանց (մանկապարտեզ, ԲՈՒՀ), երեխայի ապագան ապահովելու համար:

Բայց այս տարի բուհերում 350 անվճար և 8764 վճարովի տեղ մնացել է թափուր (ԵՊՀ է ընդունվել 2156 ուսանող, որից 454-ը՝ անվճար, իսկ 1702-ը՝ վճարովի հիմունքով։ Թափուր է մնացել 349 տեղ, որից 41-ը՝ անվճար, իսկ 308-ը՝ վճարովի):

Մի ժողովուրդ, որը չի ձգտում կրթվել, դատապարտված է ստրկության, սա է մեր ողբերգությունը, կործանումը հենց սրանից է սկսում:

Հայաստանը դեմոգրաֆիան լուրջ խնդրի առջև է կանգնած, Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Համաձայն ՄԱԿ-ի առաջարկած սահմանման, ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որտեղ ընդհանուր բնակչության 65 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7 %-ը, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 11-12 %:

Միջազգային զեկույցները և վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանը կանգնած է դեմոգրաֆիական ճգնաժամի շեմին:

Դե գնա երիտասարդ ու ծակ գրպանով ամուսնացիր...

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ