Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Այդպես էլ չընկալեցինք ռուսական անվտանգության համակարգը

Այդպես էլ չընկալեցինք ռուսական անվտանգության համակարգը
29.10.2024 | 11:02

Աբսուրդի հասնող վիճակն այն է, երբ մեր ժողովուրդը, այդքան տարի ռուսների կողքին ապրելով հանդերձ, չի ճանաչում ռուսական անվտանգության օրակարգը, որը շատ պարզ է, միևնույն ժամանակ՝ շատ վտանգավոր. «Եթե մենք պարտվում ենք, ապա հաղթող չի լինելու»:

Ու այս օրակարգի շուրջ ձևավորել են իրենց ատոմային անվտանգային ամբողջ համակարգը: Այսինքն, նույնիսկ, եթե ԱՄՆ-ը հարվածի իրենց ատոմային համակարգը կառավարող կենտրոնին, և սա դառնա անգործունակ, ապա մնացյալ ենթակա համակարգերը միանգամից միանալու են, և հազարավոր ատոմային հրթիռներ միաժամանակ ուղղվելու են դեպի թիրախներ: Կարծում եմ՝ կարելի է ենթադրել, թե որոնք են դրանք:

Այս պայմաններում, Հայաստանում քարոզչության տակ մնացած ժողովուրդը դեռ հավատում է, որ Ռուսաստանի վերջը եկել է, ու մտքի ծայրով չի էլ անցկացնում, որ Ռուսաստանի վերջը աշխարհի մի մեծ հատվածի վերջն է լինելու, որի մեջ մենք անխտիր լինելու ենք:

Խավարամտությունը պատել է երկիրս, ու թվում է՝ այս վիճակից պրծում չկա:

Խավարամտությունը այնքան է մթագնել ոմանց ուղեղները, որ սրանք սկսել են հավատալ, թե հեսա ԵՄ-ը մեզ ընդունելու է: Այնինչ, նման բան անհնար է, ոչ միայն այն պատճառով, որ մեզ այնտեղ չեն սպասում և ոչ մի պարագայում, այլ նաև այն պատճառով, որ նույն ԵՄ անդամ գլխավոր երկրները մեծ ճգնաժամեր են ապրում, որոնցից ելքը նշանակալի փոխակերպումներն են, ինչը կնշանակի, որ նույն ԵՄ գոյությունը, որպես քաղաքական կառույց, հաջորդ տասնամյակներում կասկածի տակ է:

Մենք մեր միլիոնանոց հայկական համայնքով շատ մեծ հնարավորություն ունեինք և հիմա էլ ունենք ռուսական քաղաքական դաշտի վրա ազդելու այնպես, որ Ռուսաստանը մեզ օգտագործողից դառնա մեզ գործընկեր: Սա ենթադրում է, նախ, որ ինքներս ուժեղի դերում պիտի լինենք, որովհետև թույլ ու տկարներին ոչ ոք գործընկեր չի դարձնում՝ նույնիսկ փոքր կենցաղային խնդիրներ լուծելիս:

Իսկ ի՞նչ ենք մենք անում, որ ուժեղ լինենք. ոչինչ: Ալարում ենք սովորել ու լսում ենք շների և կատուների քարոզչություն: Բա այս պայմաններում ուրիշ էլ ի՞նչ, եթե ոչ՝ ազգային լուսավորչական դիկտատուրա:

Հ.Գ. Անի Յակոբսենի գրքերից հետո ավելի ես հասկանում, թե ոնց են մեզ էշի տեղ դրած բանեցնում՝ բոլոր դրսի ուժերն անխտիր:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ