ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
28.11.2008 | 00:00

...թե ղարաբաղյան հիմնահարցի հայաստանյան քննարկման օրերին, երբ հանրապետության նախագահն իր մոտ էր հրավիրել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, ՀՀԿ-ական շրջանակներում շատ վատ տպավորություն է թողել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը։ Վերջինս այդ ժամանակ մեկնել էր Մոսկվա՝ իբրև հյուր մասնակցելու «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին, ինչը կոալիցիայի նրա գործընկեր հանրապետականների վրա դրսից «տղա բերելու» տպավորություն է թողել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նախագահի աշխատակազմն էլ ձեռքերը ծալած չի նստել և համապատասխան հանձնարարական է իջեցրել՝ մանրադիտակի տակ պահել պաշտոններ զբաղեցնող ԲՀԿ-ականների պետական և բիզնես-գործունեությունը։

Դիտվել է՝ 5794

Մեկնաբանություններ