Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Անկախ վիճակում մեր այս տեսակի վարընթացը պարզապես անխուսափելի էր

Անկախ վիճակում մեր այս տեսակի վարընթացը պարզապես անխուսափելի էր
29.12.2024 | 09:20

Աշխարհում բոլոր լուրջ իրականացումների թիկունքում լուրջ ֆինանսավորում է ընկած, բայց նաև բոլոր լուրջ ֆինանսավորումները չէ, որ վերածվում են լուրջ իրականացումների՝ դրանց մի մասը անճարակ ձևով մսխվում կամ էլ գողացվում է։

Բոլոր դեպքերում, լուրջ իրականացումները լուրջ ֆինանսավորումների միակ հետևանքն ու արդյունքը չեն, դրանք ունեն նաև այլ կողմնակի ու շատ կարևոր արդյունքներ, որոնցով որոշվում է հասարակության ինտելեկտուալ մակարդակը և մենթալիտետը։

Եվ ինչքան ավելի խոշոր ու նշանակալից գործերի են մասնակցում մարդիկ, այնքան ավելի մեծ է շանսը, որ նրանց շարքերից առաջ կմղվեն ուժեղ մարդիկ, որոնք նոր ու ավելի մեծ գործերի նախաձեռնողները կդառնան։

Եվ դա այդպես է մարդկային գործունեության բոլոր ոլորտներում՝ մեծ ուժն ու մեծ հարստությունը ծնում են մեծ նպատակներ, իսկ դրանց իրականացումն էլ ծնում է մեծ մարդիկ, ավելի մեծ ուժ ու ավելի մեծ հարստություն, որոնք էլ նախաձեռնում են շատ ավելի մեծ գործեր, ու դրանով զարգացման ցիկլը կրկնվում է։

Այս ֆոնի վրա մեր հիմնական դժբախտություններից մեկը, աշխարհի մեծ գործերին չմասնակցելու պատճառով, այն է, որ մեր կյանքի նախորդ ու կախյալ շրջաններից դեռևս ինչ-որ հրաշքով մնացած ունակ ու կարող ուժերի մտավոր էներգիան, մեր փրկարար անկախության պատճառով գտնվելով պարապ ընթացքի մեջ, լավագույն դեպքում մսխվում է աննշան ու ոչինչ չարժեցող մանր-մունր բաների վրա կամ էլ, երբեմն, առանց որևէ իրական հիմքի՝ սնամեջ ընդհանրացումների վրա, որոնք կյանքում ոչ մեկին պետք չեն, բացի այն արարողներից։

Դա էլ, մերի նման միջավայրերում բերում է մարդկանց նպատակների ու շահերի ավելի ու ավելի մանրացման, որն էլ բերում է կյանքի սոցիալական կողմի նվազման և որն էլ, իր հերթին, էներգիայի պահպանման օրենքով բերում է նույն կյանքի կենսաբանական կողմի ուժեղացման։

Մի հանգամանք, որը մեր կողմից տգիտությունը մեզ առաջնորդ կարգելու անմիջական հետևանքն է։

Եթե փորձենք ինչ-որ ձևով իմաստավորել անկախության շրջանի մեր ընթացքը, ապա, հաշվի առնելով խորհրդայինի փլուզվելու պահին մեզ վերաբերող նախապայմանները, անկախ վիճակում մեր այս տեսակի վարընթացը պարզապես անխուսափելի էր։

Այս տխուր երևույթի հիմնական պատճառը մենթալիտետային է, որը բերում է նրան, որ մեր մարդկանց իրարից վանող ուժերը գերակշռում են նրանց միջև ձգողական ուժերին, որի պատճառով էլ համատեղ լավ կյանք ունենալու հավանականությունը մեզնում շեմայինից ավելի փոքր է։

Եթե դրան էլ ավելացնենք այն, որ մեզ թշնամի ու մրցակից ուժերին ձեռնտու է մեր պառակտված վիճակը, ապա կունենանք այն, ինչ ունենք այսօր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ