Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչ-որ անատամ ու հիմար պատասխաններ են հնչեցվում

Ինչ-որ անատամ ու հիմար պատասխաններ են հնչեցվում
22.05.2025 | 18:06

Ադրբեջանական և թուրքական օկուպացիոն քաղաքականությանը Հայաստանի ԱԳ նախարարության արձագանքը ուղղակի խենթացնող է (հղումը` Հ.Գ.-ում):

Պատկերացրեք՝ «Ադրբեջանն ասում է, որ այս տարածքներում պետք է իմ մարդիկ ապրեն, մշակում է ռազմավարություն, ստեղծում է արտաքին հարթակներ, անգամ հոգևոր սպասավորություն է հիմնում Երևանում ծառայության համար», իսկ Հայաստանը, թե` «ինչ ասում եք իմ հետ կապ չունի»։

Ասում է ու վերջ, իսկ Ադրբեջանը հտևողականորեն աշխատում է, իրականացնում է նախագծված ռազմավարություն, փորձում է միջազգային կոնսենսուս ապահովել և այլն:

Հայկական կողմի արձագանքը ո՛չ միայն անատամ ու ծիծաղելի է, այլև դավաճանական այն իմաստով, որ պետք է հստակ խոսվի 1988 թվականից Բաքվի, Սումգայիթի, Գանձակի (Գյանջա), Շահումյանի և այլ շրջաններից, ինչպես նաև հայկական Նախիջևանից հայության բռնի տեղահանումների, Բաքվում և Սումգայիթում կազմակերպված և համակարգված հայկական ջարդերից հետո ամբողջ աշխարհով սփռված հայերի վերադարձի իրավունքի մասին, հայերի՝ Բաքվում և այլ վայրերում թողած հսկայական գույքի մասին։

Որպես հավելում՝ Արցախի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի, Արցախն ամբողջովին էթնիկ զտման ենթարկելու և պատերազմական հանցագործություններ անելու մասին խոսելու փոխարեն, ինչ–որ անատամ ու հիմար պատասխաններ են հնչեցվում։

Ի՞նչ է, վախենում եք անգամ Ադրբեջանի հանցագործությունների մասի՞ն խոսել:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքագետ

Հ.Գ.

https://www.pastinfo.am/.../%D5%80%D5%A1%D5%B5.../1932739...

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ