Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Այս հարձակումներն ու տեղեկատվական տեռորը դեռ միայն սկիզբն են

Այս հարձակումներն ու տեղեկատվական տեռորը դեռ միայն սկիզբն են
16.11.2025 | 13:00

Ինչպես և կանխատեսվում էր՝ Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախային ուղղությունը դարձավ ազատ խոսքը և ԶԼՄ-ները։ Վերջին շրջանում բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են նրանք, ովքեր տարիներ շարունակ արհեստական աղմուկ ստեղծելու «գուրուներ» էին, այսօր ջախջախում ազատ խոսքը, պարալիզացնում մամուլի աշխատանքը և լրագրողներին դարձնում առաջնային թիրախ։

Նախօրեին իշխանական ագիտպրոպի ողջ վեկտորը ուղղված էր Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ։ Ակնհայտ է, որ հայտնի հրապարակման իսկության շուրջ բարձրացված աղմուկը պարզապես առիթ էր․ իշխանությունը ցույց տվեց, թե ինչպես կարող է հարձակվել և իր ողջ ռեսուրսով քարկոծել պրոֆեսիոնալ լրագրողին ու մի ամբողջ լրատվական թիմի։ Այդ դրվագը ևս մեկ անգամ բացահայտեց, թե ինչ են շնչում այս մարդիկ, և որն է նրանց իրական նպատակը։

Պետական ապարատը ստի, կեղծիքի և ֆեյքնյուզի վրա կառուցողները այսօր փորձում են խոսել «ապատեղեկատվության ու ֆեյքերի» մասին։ Սրանք, ովքեր պետական ողջ համակարգը ծառայեցնում են սեփական լայվերը և դեզինֆորմացիայի արտադրությունը տիրաժավորելուն, լայքեր ապահովելուն, հիմա մի բաժակ ջրում փոթորիկ են փնտրում և, լուրջ խնդիրների փոխարեն, հանրության աչքին փորձում են լրագրությունը դեմոնիզացնել։

Ակնհայտ է, որ այս հարձակումները և տեղեկատվական տեռորը դեռ միայն սկիզբն են։ Առաջիկայում դրանք ավելի լայն շրջանակներ են ընդգրկելու՝ նոր լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ուղղված ֆեյքային գրոհներով։ Անկասկած, Satik Seyranyan-ն այն խմբագիրներից է, ում լրագրողական գործունեությունն ավելի հին է, քան՝ նրան թիրախավորող ՔՊ-ականների տարիքը, մարդ, ով մշտապես աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և լրագրողական էթիկայով։

Այս ամենը հստակ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որի նպատակն է շեղել հանրային ուշադրությունը մոտալուտ գործընթացներից և քաղաքական նոր արհավիրքների ֆոնին հասարակությանը հերթական «տեսարանն» առաջարկել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ