«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Էրդողանի հայտարարության վտանգավոր համատեքստը

Էրդողանի հայտարարության վտանգավոր համատեքստը
02.06.2025 | 17:12

«Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»,- օրերս ասել է Ռեջեփ Էրդողանը:

Թերևս, առիթ չի եղել անդրադառնալու այս հայտարարության վտանգավոր համատեքստին:

Իսկ դա այն մասին է, որ կամ Փաշինյանն արդեն համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին ու Էրդողանը միակ խոչընդոտ տեսնում է Իրանին, կամ էլ՝ Հայաստանի սուբյեկտությունն այնքան նվազ է, որ մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի ճակատագիրը ռեգիոնալ տերությունները քննարկում են՝ առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ