Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հինգ միավոր, առայժմ երկրորդ տեղ

Հինգ միավոր, առայժմ երկրորդ տեղ
27.09.2012 | 16:59

Շախմատային «Մեծ սաղավարտի» հինգերորդ փուլի շրջանակներում երեկ ավարտված երեք հանդիպումներում էլ` Արոնյան-Վալեխո Պոնս, Կարուանա-Անանդ, Կառլսեն-Կարյակին, գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Թերևս տուրի միակ հատկանշականն այն էր, որ ռուս գրոսմայստերը նվաճեց իր առաջին միավորը:

Հիշեցնեք, որ մեր Լևոն Արոնյանը հինգ միավորով շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականով:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ