Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աղանդավորները նաև մարդկանց տեղաշարժին են խանգարում

Աղանդավորները նաև մարդկանց տեղաշարժին են խանգարում
08.11.2013 | 00:14

Այն, որ աղանդները Հայաստանում մեծ տարածում ունեն, անհերքելի է։ Աղանդավոր քարոզիչները ոչ միայն հոգեբանական ճնշումների են ենթարկում սովորական քաղաքացիներին, այլև, պարզվում է, խոչընդոտում են նրանց ազատ տեղաշարժին։
Հարավարևմտյան թաղամասերից մեկում հավաքվող «Կյանքի խոսք» աղանդի հետևորդներն իսկական պատուհաս են դարձել շրջակա շենքերի բնակիչների համար, նրանց քարոզների օրերին բակերը լցվում են «աղանդավորական» մեքենաներով։ Մամուլն արդեն գրել է, թե որքան շատ հայտնի մարդիկ են այս աղանդի հետևորդները, ըստ այդմ, կարելի է պատկերացնել, թե ինչ քանակի ու ինչ մակնիշի մեքենաներ են բնակիչների տեղաշարժին խոչընդոտում։ Ավելին, նրանց ավտոկայանատեղիները մեխանիկորեն դառնում են «քարոզիչների» ու «քարոզվողների» սեփականությունը։
Բնակիչներից մեկը պատմեց, որ երբ հերթական անգամ աղանդավորների մեքենաները շնչելու օդ չեն թողել բակում, բնակիչներից մեկը մտել է եկեղեցի, կանգնել բեմի վրա ու հայհոյել է աղանդավորներին։ Վերջիններս արագ հեռացրել են նրան եկեղեցուց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ