Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Շան բերանը լեզու ենք դնում

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Շան բերանը լեզու ենք դնում
09.02.2014 | 15:41

Օլիմպիական խաղերում «ոսկի» նվաճած հայ մարզիկները կխրախուսվեն 30. 000, արծաթը` 20. 000, իսկ բրոնզը` 10. 000 դոլարով: Հարց՝ արդյո՞ք հնարավոր չէր ավելի բարձր մրցանակային գումար սահմանել, առավել ևս, ինչպես նշում են մասնագետները, ներկայացված 4 մարզիկներից գոնե մեկը մոտ չի լինելու անգամ բրոնզին: Իհարկե, համեստությունը լավ բան է, բա PR-ը՞: Չէ՞ որ դրսում այս թվերի վրա լուրջ ուշադրություն են դարձնում և պատկերացում կազմում այս կամ այն երկրի մասին: Ազերիները ոսկու համար վճարելու են 510. 000 դոլար: Մանիպուլյատիվ այս հնարքով նաև փորձում են տպավորություն գործել աշխարհի ենթագիտակցության վրա, թե՝ տեսեք-տեսեք մեր տնտեսությունների տարբերությունը, ու թե պատերազմ չենք սկսում, միայն նրա համար, որ մեծահոգի ենք: Մի խոսքով, շան բերանը լեզու ենք դնում:

Դիտվել է՝ 3581

Մեկնաբանություններ