Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հավաստագիր՝ 63 հավակնորդի

Հավաստագիր՝ 63 հավակնորդի
19.05.2014 | 16:20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ. մայիսի 8-ին, 13-ին և 15-ին անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հակնորդներից 63-ը ստացել են հավաստագիր, հավաստագրման քննությունները դեռ շարունակվում են:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ