Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
20.07.2014 | 22:59

Մինասի ապրած և գործած ժամանակաշրջանի ճշմարիտ բանաձևումը, ըստ ինձ, սա է` շղթայված թևեր, որ թռիչքի համար են ծնվել, համակարգի կողմից գծված մի նեղ շրջան, որի սահմաններից դուրս գալը մահաբեր է: Սա վերաբերում է ԱՐՏԱԿԱՐԳ ՏԱՂԱՆԴԻ ՏԵՐ անհատին, որն է Մինասը: Ստեղծագործողի համար ավելի սարսափելի իրավիճակ դժվար է պատկերել, անգամ երևակայել: Նոր սերունդը երբևէ հնարավորություն կամ ցանկություն կունենա՞ մեր ազգային արժեքներիՆ հաղորդվել ինչպես ամենօրյա պահանջ և զուգահեռումներ տանել մարդկային կարողությունների ու դրանց դրսևորման հնարավորությունների միջև: Կուզենայինք, որ ունենար, և դրա համար ոչ թե երբեմնակի լինեն մեծամեծների կյանքին ու գործունեությանը հաղորդվելու առիթները (ասենք, ծննդյան օրեր), այլ հաճախակի, չափազանց հաճախակի: Թէ չէ` ,տարեթիվը կլոր չէե բառերը ուղեփակոցի գերանի նման (ականջդ կանչի, Պարույր Սևակ) կանգնում են դեմդ` ասողի համար պատասխանատվությունից խուսափելու միջոց որպես, հարցնողի համար` զուր ջանքեր:

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ