Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Տեղեկատվական տեխնոլոգիաները կօգնեն սովորել հայերեն»

«Տեղեկատվական տեխնոլոգիաները կօգնեն սովորել հայերեն»
11.09.2014 | 12:24

«Էդիթ պրինտ» հրատարակչության «Էլեկտրոնային այբուբեն» ծրագրի շրջանակում ստեղծվել է համակարգչային խաղ` «Այբբենարան» (Arm Alphabet), որում ընդգրկված են հանելուկներ, հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ, մանկական երգեր, տառերի գրելու ուսուցման ձևեր, բառակազմական խաղ և այլն:

Եթե երեխան ճանաչում է հայերեն տառերը, կարող է հեռախոսով, պլանշետներով հայկական խաղ խաղալ ու զուգահեռ սովորել գրել, կարդալ, երգել:
«Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, ով, ի դեպ, սույն նախաձեռնության հեղինակն է, մեզ հետ զրույցում ասաց, որ կրթության և գիտության նախարարությունը երաշխավորել է «Էլեկտրոնային այբուբեն» հավելվածը որպես ուսումնական նյութ:


Շուտով կլինի նաև խաղի արևմտահայերեն, ավելի ուշ նաև՝ անգլերեն տարբերակը:
«Աշխարհում չկա այս տիպի խաղ, սա օրիգինալն է: Աշխատել է մասնագիտական մեծ խումբ` դիզայներ, նկարիչ, «Այբբենարանի» հեղինակները,– ասաց Մկրտիչ Կարապետյանը՝ նշելով, որ սփյուռքի հայկական դպրոցների աշակերտներն ինչպես հարկն է հայերենին չեն տիրապետում:– Մի քանի տարի առաջ Արգենտինայում էի: Հայկական 6-7 դպրոց կա, բայց ավարտական դասարանի երեխաներն անգամ հայերեն խոսել չգիտեին: Իսպաներեն էին խոսում: Պետք է ավելի հետաքրքիր դարձնել ուսուցումը: Այս նախագիծը շարունակություն կունենա, կընդլայնվի, խաղի միջոցով քերականություն կուսուցանվի և այլն: Գաղափարը հիմնականում մեկն է` տեղեկատվական տեխնոլոգիաները կօգնեն սովորել հայերեն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ