Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիմա էլ ԲՀԿ-ի «հաճախորդներ»

Հիմա էլ ԲՀԿ-ի  «հաճախորդներ»
11.11.2014 | 00:47

Հայաստանյան քաղաքական բառապաշարում «իշխանության հաճախորդ» նոր չէ: Նորը վերջերս շրջանառվող «ԲՀԿ-ի հաճախորդներ» արտահայտությունն է: Պարզվում է, ինչպես «գործից» տեղյակները պարզաբանեցին, ոչիշխանական ուժերի ակտիվացմանը զուգահեռ ասպարեզ են եկել քաղաքական լուսանցքում հայտնված գործիչներ: Վերջիններս «կենդանության» նշաններ են ցույց տալիս միայն ընտրությունների և նման շարժումների ձևավորման ժամանակ: Իհարկե, հստակ ակնկալիքով:
Այս անգամ մեծ է ոգևորությունը հատկապես նրանց շրջանում, ովքեր իրենց քաղաքական հեռանկարը Գագիկ Ծառուկյանի հետ են կապում: Այլ խոսքով, նրանց ասվել է, որ եթե ԲՀԿ-ն հասնի իր նպատակին, ԱԺ-ում մի փափուկ աթոռ էլ դուք կստանաք: Փաստորեն, ապագա խորհրդարա՞նն էլ այսքան գորշ է լինելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ