Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կոմիտաս Վարդապետի արձանը` ՌԴ-ում

Կոմիտաս Վարդապետի արձանը` ՌԴ-ում
09.12.2014 | 19:13

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակը, ըստ լուրերի, անվակոչվելու է Երևանյան պուրակ: Այստեղ տարիներ առաջ տեղ էր գտել հայկական խաչքարը: 2015-ին` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ, նախատեսվում է տեղադրել Կոմիտաս Վարդապետի արձանը: Հեղինակը քանդակագործ Լևոն Բեյբությանն է: Վարդապետի` բնական քարից տաշված երեքմետրանոց արձանը ՌԴ-ում տեղադրվելու է Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ այս տարի Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանը նշանավորվեց «Կոմիտասյան օրեր» փառատոնով, իսկ մինչև տարեվերջ այցելուների առջև իր դռները կբացի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: 2015-ին Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի շարքում տեղ կգտնի Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» պայմանական վերնագրով ֆիլմը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ