Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կորել է Իշխան Զաքարյանը, գտնողներն ուղարկեն ԱԺ

Կորել է Իշխան Զաքարյանը, գտնողներն ուղարկեն ԱԺ
04.02.2015 | 17:19

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր չէր բարեհաճել սեփական կառույցի հաշվետվությունն անձամբ ներկայացնել: Երբ Գալուստ Սահակյանը հարցը հնչեցրեց, ամբիոնին մոտեցավ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Սա հարուցեց դահլիճում ներկա ընդդիմադիրների դժգոհությունը, որոնք լքեցին դահլիճը: Մինչ այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «2012-ի սկանդալային բացահայտումներից հետո Իշխան Զաքարյանն այլևս ԱԺ չի գալիս: Մեզ ասում եք, թե ՎՊ նախագահն արձակուրդում է: Մենք բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ Իշխան Զաքարյանին ուղղակի արգելված է ԱԺ գալ, շփվել պատգամավորների հետ, գործունեությունը ներկայացնել: Այս հաշվետվությունը պետք է ներկայացներ Իշխան Զաքարյանը: Ի՞նչ է կատարվել նրա հետ, միգուցե նախագահն արգելե՞լ է նրան ելույթ ունենալ այս դահլիճում: Սեյրան Ավագյանն իրավունք չունի ներկայացնելու ՎՊ հաշվետվությունը: Դուք խախտում եք օրենքը, իրավունք չունեք դա անելու: Խնդրում ենք ձեզ հեռանալ այստեղից»:

Գալուստ Սահակյանը պաշտպանեց ՎՊ «թռած» նախագահին. «Իշխան Զաքարյանը, ինչպես ցանկացած չինովնիկ, իրավունք ունի արձակուրդ ունենալու: Նա չպետք է իմանար, որ ԱԺ-ն ինչպիսի օրակարգ ունի, որ գնար արձակուրդ կամ չգնար»: Նույն խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ իրավական տեսանկյունից հակաօրինական որակեց ՎՊ նախագահի այս վարքագիծը: «Սահմանադրությամբ ասվում է, որ հաշվետվություն ԱԺ-ում ներկայացվում է ԱԺ կանոնակարգ օրենքի հիման վրա: Կանոնակարգով ասվում է, որ հաշվետվությամբ հանդես է գալիս ՎՊ նախագահը: Եթե մենք չենք հարգում մեր իսկ ընդունած օրենքը, ինչո՞ւ պետք է դրանց հետևեն այլ պաշտոնատար անձինք, շարքային քաղաքացիները: Պետք է Իշխան Զաքարյանը ներկայացներ 2012-ի հաշվետվության արդյունքները, որ մենք ուղարկել էինք իրավապահներին, ովքեր ինչ հոդվածներով են դատապարտվել, ինչ են արել: Հիմա Սեյրան Ավագյանին մենք այդ հարցը ո՞նց ուղղենք»,- փաստեց պատգամավորը: Ոմանք առաջարկեցին անգամ հետաձգել հաշվետվությունը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ