Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իսկ ո՞ւր են հայերը

Իսկ ո՞ւր են հայերը
19.02.2015 | 13:27

Հաստատվել են հոլանդացի ձեռներեց Բաս Լենսդորպի «Մարս 1» մասնավոր ծրագրի մասնակիցները, որ ուղարկվելու են Մարս մոլորակ՝ մշտական բնակության։
202 հազար դիմողներից ընտրվել է 50 տղամարդ և 50 կին։ Ծրագիրը նախատեսում է Կարմիր մոլորակի վրա հիմնել մշտական բնակավայր։ Մարս կմեկնեն մարդիկ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Իրաքից, Պակիստանից, Սերբիայից և ՈՒկրաինայից։

Դիտվել է՝ 3429

Մեկնաբանություններ