Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ամենաինտելեկտուալը Շիրակի մարզն է

Ամենաինտելեկտուալը Շիրակի մարզն է
21.02.2015 | 22:27

Փետրվարի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀԿ մարզային երիտասարդական կազմակերպությունների ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցում էին մարզային փուլերում հաղթող ճանաչված թիմերը` Արագածոտնի մարզից Ապարանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը, Սյունիքից` Կապանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը, Կոտայքից` Չարենցավանի, Լոռու մարզից` Վանաձորի, Արմավիրից` Վաղարշապատի, Գեղարքունիքից` Գավառի, Արարատից` Արտաշատի, Տավուշից` Նոյեմբերյանի և Շիրակի մարզից` Գյումրի2 շրջանային երիտասարդական կազմակերպությունը:

Մրցույթի անցկացումն ի սկզբանե նպատակ է ունեցել տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդ ՀՀԿ-ականներին ներգրավել կրթական գործընթացում, խթանել երիտասարդական ակտիվությունը, նպաստել տարբեր շրջանային կազմակերպությունների շփման ու համագործակցության խորացմանը, ինչպես նաև հարստացնել մասնակիցների գիտելիքները:
Խաղ-մրցույթների ընթացքում ընթացքում տարբեր հարցերի միջոցով երիտասարդները փոխանցում են գիտելիքներ զանազան թեմաների վերաբերյալ:
Մրցույթի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ով կարևորեց նման ծրագրերի իրականացումը և դրանց շարունակականության ապահովումը: Նրա խոսքով այս միջոցառումը բացառիկ է այն առումով, որ մինչ այժմ ոչ մի այլ կուսակցության երիտասարդական կազմակերպություն հանդես չի եկել նման նախաձեռնությամբ, և նաև այն առումով, որ մրցույթին մասնակցում է ոչ թե երևանաբնակ կամ ուսանողական շրջանակներում գործունեություն ծավալող, այլ բացառապես մարզային երիտասարդությունը: ՀՀԿ ԵԿ նախագահը, բարի ընթացք մաղթելով խաղին, երիտասարդներին խորհուրդ տվեց շարունակաբար նման ծրագրեր իրականացնել մարզերում` երիտասարդ ՀՀԿ-աններին սեփական գիտելիքները միմյանց փոխանցելու և այս ոլորտում ևս մրցունակ լինելու հնարավորություն ընձեռելու համար:
Ողջույնի խոսքից հետո մասնակիցները ծանոթացան ժյուրիի կազմին և խաղ-մրցույթի կանոններին: Այնուհետև առողջ մրցակցության և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Շիրակի մարզից Գյումրի2 շրջանային ԵԿ -ն, 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Արմավիրից Վաղարշապատի և Արագածոտնից Ապարանի շրջանային երիտասարդական կազմակերպությունները:
Մրցույթի ավարտից հետո հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով ու արժեքավոր տեխնիկական նվերներով և կիսվեցին դրական տպավորություններով:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ