Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արկադի Ղուկասյանը «շոշափում» է տրամադրությունները

Արկադի Ղուկասյանը  «շոշափում» է տրամադրությունները
13.03.2015 | 01:23

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների գործընթացում թեպետ քաղաքական շրջանակներում որևէ անակնկալ չեն նախատեսում, այնուհանդերձ, առանձնակի նշում են, որ այս ընտրությունները նախորդում են ԼՂՀ նախագահի ընտրություններին: Եվ առանձնահատկությունն այն է, որ արդեն իսկ Արցախի հիմնական քաղաքական ուժերը, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, աչքի տակ պետք է ունենան նաև նախագահական մրցավազքը, որին արդեն մասնակից չի կարող լինել նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետն ավարտող Բակո Սահակյանը: Թեև հայաստանյան և ղարաբաղյան քաղաքական շրջանակներում վաղուց արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ, ի դեմս Արկադի Ղուկասյանի, իշխանական վերնախավում տեսնում են ԼՂՀ ապագա նախագահին, այնուհանդերձ, այդ գործընթացը կարծես թե որոշակի բարդություններով է ընթանում: Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում Արկադի Ղուկասյանը նախաձեռնել և անցկացրել էր առանձին հանդիպումներ ԼՂՀ հիմնական քաղաքական ուժերի` «Ազատ Արցախ» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ, ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ: Դժվար չէ կռահել, որ այդ հանդիպումների ընթացքում Արկադի Ղուկասյանը փորձել է շոշափել այդ երկու քաղաքական ուժերի ղեկավարների տրամադրությունները` ապագա նախագահական ընտրությունների շուրջ: Առավել ևս, որ, ըստ վերլուծաբանների, այս տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո էլ այս երկու քաղաքական ուժերի ազդեցության աստիճանի որևէ լուրջ փոփոխություն դժվար թե լինի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ